Հայկազ Աթոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկազ Աթոյան
Ծնվել է1913
ԾննդավայրԲերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էոչ ուշ քան հուլիսի 8, 1941
Մասնագիտությունմանկավարժ

Հայկազ Ղազարի Աթոյան (1913, Բերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ոչ ուշ քան հուլիսի 8, 1941), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Յոթամյա կրթությամբ ընդունվել է Լենինականի կաթնաարդյունաբերական տեխնիկում, որն ավարտել է 1934 թվականին և վերադարձել Բերդ։ Բերդում զբաղվել է ուսուցչությամբ, դասավանդել քիմիա և բնագիտություն։ 1935-1938 թվականներին աշխատել է Կալինինոյի շրջանի գյուղերում՝ սկզբում շարքային ուսուցիչ, հետագայում՝ ուսմասվար, տնօրեն։ 1938-1939 ուսումնական տարում տեղափոխվել է ծննդավայր և աշխատել միջնակարգ դպրոցում, դասավանդել նույն առարկաները։ Նույն ուսումնական տարում ընդունվել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը, սակայն դեկտեմբերի 23-ին զորակոչվել է բանակ։ Մասնակցել է ֆիննական պատերազմին։ Դեռ չզորացրված, սկսել է Հայրենական մեծ պատերազմը, և նա շարունակել է ծառայությունը Չեռնիգովում։ Վերջին նամակը ծառայության վայրից գրված, եղել է 1941 թվականի հուլիսի 8-ին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 19։