Հայերը Մարզվանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերը Մարզվանում։ Մարզվանը (Մարսվան, Մարգիֆոն) 1914 թվականին ունեցել է 10-14 հազար հայ բնակիչ, որոնք զբաղվել են արհեստներով, առևտրով։ Հայտնի էին Մատուռ, Լուսաղբյուր և Խաչին լեռ անունով ուխտավայրերը։ Հայերն ունեին երկու եկեղեցի և դպրոցներ («Անատոլիա» քոլեջ, Ազգային ճեմարան, Ս. Սահակյան, Հռիվաիմյան)։ Գործել է «Կրթասիրաց միություն» մշակութային ընկերությունը։ Լույս են տեսել «Զեփյուռ» (1889), «Արուսյակ» (1889), «Հայկանի» (1910-1912), «Բողբոջ» (1911-1914), «Նոր այգ» (1910-1914) հայերեն պարբերականները։ Վարչականորեն մտել է Սեբաստիայի (Սվազի) վիլայեթի Ամասիայի սանջակի մեջ։ Մարզվանի հայերը տեղահանվել են 1915 թվականին. մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ 1920-ական թվականների սկգբին Մարզվանում ապրել է 110 հայ, որոնք հետագայում հեռացել են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։