Հայաստանում Ադրբեջանի դեսպանություն
Հայաստանում Ադրբեջանի դեսպանություն | |
---|---|
Հավատարմագրված երկիր | Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն |
Ընդունող երկիր | Հայաստանի առաջին հանրապետություն |
Հասցե | Տպագրիչների / Նալբանդյան փողոց, Երևան |
Հայաստանում Ադրբեջանի դեսպանություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի առաջին հանրապետությունում 1918-1920 թվականներին[1]։
Հայաստանում Ադրբեջանի դեսպանությունը գտնվել է մայրաքաղաք Երևանի Տպագրիչներ - Նալբանդյան փողոցների վրա, այսօրվա Սախարովի հրապարակում։
Դեսպանության շենքը կառուցվել է 1880-ական թվականներին, պատկանել է շիա մուսուլման մեծահարուստ Փանահխանին։ Եղել է Երևանի շքեղ առանձնատներից։
Հայաստանում Ադրբեջանի դեսպաններ են եղել Խան Թեքինսկին, Աբդուռահիմ Հախվերդովը և Թեմուր բեյ/բեկ Մակինսկին[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|