Հայաստանի զբոսայգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանական երկաթուղի

Զբոսայգիներում գործում են ատրակցիոններ, հանգստի ու հասարակական սննդի տաղավարներ, պարբերաբար կազմակերպվում թատերականացված մասսայական միջոցառումներ, տոնահանդեսներ, պարահանդեսներ, խաղեր, ուրախ ժամանցներ, բացօթյա համերգներ և այլն։

Հաղթանակի զբոսայգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում է գտնվում Անհայտ զինվորի գերեզմանը, Ծիծեռնակաբերդում՝ Եղեռնի զոհերի հուշահամալիրը մանկական երկաթուղին։ Հանրապետության խոշոր զբոսայգիներից են նաև Կոմերիտ միության և 26 կոմիսարների անվ․ զբոսայգիները Երևանում, Ա․ Շահումյանի անվ․ զբոսայգին Լենինականում, Սայաթ-Նովայի անվան մանկական զբոսայգին Կիրովականում։ 1986 թվականին հանրապետությունում կար 26 զբոսայգի (470 հեկտար ընդհանուր տարածությամբ), որոնցում գործել է գեղարվեստական ինքնագործունեության 42 կոլեկտիվ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։