Աստղագիտական-գեոդեզիական ընկերություն
(Վերահղված է Համամիութենական աստղագիտական-գեոդեզիական ընկերությունից)
Աստղագիտական-գեոդեզիական ընկերություն, ԱԳԸ (ռուս.՝ Астрономо-геодезическое объединение, АГО, մինչև 2001 թվականը՝ Համամիութենական աստղագիտական-գեոդեզիական ընկերություն [Всесоюзное астрономо-геодезическое общество, ВАГО]), ՌԴ ԳԱ առընթեր գիտահասարակական կազմակերպություն։ Աշխատանքներ է կատարում աստղագիտության, գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառներում։ Կազմակերպվել է 1932 թվականին՝ Ռուսական աստղագիտական ընկերության և ՌՍՖՍՀ աստղագետների միության հիման վրա։
ՀԱԳԸ նախկին ԽՍՀՄ խոշոր քաղաքներում (այդ թվում՝ Երևանում) ունեցել է ավելի քան 50 բաժին և բաժանմունք։ Հրատարակել է «Աստրոնոմիչեսկի կալենդար», 1895 թվականից), «Աստրոնոմիչեսկի վեստնիկ», 1967 թվականից), «Զեմլյա ի Վսելեննայա», 1965 թվականից) պարբերականները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 95)։ |
|