Հակաականային գործունեություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակաականային գործունեություն (անգլ.՝ mine action), գործողություններ, որոնց նպատակն է նվազեցնել ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ-ների) (ներառյալ չպայթած ենթազինամթերքը) սոցիալական, տնտեսական և բնապահպանական ազդեցությունը[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաականային գործունեության նպատակն է նվազեցնել ականներից և ՊՊՄ-ներից բխող ռիսկը այն մակարդակի, որը թույլ կտա մարդկանց ապրել անվտանգ, իրականացնել տնտեսական, սոցիալական և առողջապահական զարգացումն առանց ականների և ՊՊՄ-ների աղտոտման հետևանքով առաջացած սահմանափակումների և բավարարել տուժածների տարբեր կարիքները։

Հակաականային գործունեությունը ներառում է գործողությունների հինգ միմյանց լրացնող բաղադրիչներ՝

ա) պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկում

բ) հումանիտար ականազերծում՝ ականների և ՊՊՄ հետազոտություն, քարտեզագրում, նշագրում և մաքրում,

գ) տուժածների աջակցություն, տվյալների հավաքագրում

դ) ժամկետանց պահեստավորված պայթուցիկ զինամթերքի ոչնչացում,

ե) հակահետևակային ականների օգտագործման դեմ քարոզչություն։

Հումանիտար ականազերծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումանիտար ականազերծումը հակաականային գործունեության բաղադրիչներից է։ Հումանիտար ականազերծումը գործողություն է, որը հանգեցնում է պայթուցիկ զինամթերքի վտանգի վերացմանը, ներառյալ հետազոտությունները, քարտեզագրումը, մաքրումը, նշագրումը, հետմաքրման ավարտական փաստաթղթերի կազմումը, ականազերծման գործողությունների շրջանակներում համայնքի հետ կապը և մաքրված հողերի հանձնումը[2]։

Հումանիտար ականազերծումը ներառում է․

  • ոչ տեխնիկական հետազոտություն
  • տեխնիկական հետազոտություն
  • վտանգավոր տարածքների նշագրում
  • վտանգավոր տարածքների մաքրում

Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկում (ՊԶՎԻ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկումը հակաականային գործունեության բաղադրիչներից է։ Գործողություններ, որոնք ուղղված են նվազեցնել ականներից կամ պատերազմի պայթուցիկ մնացորդներից ստացած վնասվածքների վտանգը՝ բարձրացնելով կանանց, տղամարդկանց և երեխաների իրազեկվածության մակարդակը՝ համաձայն նրանց խոցելիության, դերերի և կարիքների, և նպաստելով վարքագծի փոփոխությանը։ Այս գործողությունները ներառում են ռիսկերի ուսուցումը, հանրային տեղեկատվության տարածումը, համայնքների հետ կապը և այլ[3]։

Տուժածների աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուժածների աջակցությունը հակաականային գործունեության բաղադրիչներից է։ Ականազերծման գործողությունների ազգային մարմինը[4] մշտապես թարմացնում է տուժածների տվյալների շտեմարանը։ Տուժած՝ անձ, ով անհատապես կամ հավաքականորեն կրել է ֆիզիկական, հուզական և հոգեբանական վնաս, տնտեսական կորուստ կամ իր հիմնարար իրավունքների էական խախտում՝ ականների կամ պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) առկայության հետ կապված գործողությունների կամ անգործության պատճառով։ Տուժածների թվում են անմիջականորեն ազդեցության ենթարկված անձինք, նրանց ընտանիքները և ականներից/ՊՊՄ-ներից տուժած համայնքները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ Կառավարության որոշումը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին
  2. «mine action». GICHD. 2024.
  3. «ՊԱՅԹՈՒՑԻԿ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՎՏԱՆԳԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ». chde.am. 2024.
  4. ՀՀ Կառավարության որոշումը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին