Հալշտատյան մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հալշտատյան մշակույթ, վաղ երկաթիդարի (մ. թ. ա. մոտ 900—400) հնագիտական մշակույթ Միջին Եվրոպայի հարավում։ Անվանումն ստացել Է Ավստրիայի Հալշտատ (Hallstatt) քաղաքի մոտակա դամբարանադաշտից։ Պայմանականորեն բաժանվում Է տարածման արլ. (Ավստրիա, Հարավսլավիա, Ալբանիա, մասամբ՝ Չե-խոսլովակիա) և արմ. (ԳԴՀ, ԳՖՀ հվ.շրջանները, Ֆրանսիայի մերձհռենոսյան դեպարտամենտները) շրջանների։ Հատկությունները Թթվածին՝ Ծծումբ՝ Սելեն՝ Տելուր՝ Կարգահամարը 816, 3452Ատոմական զանգվածը15, 999432, 06, 78, 961, 27, 60Հալ. ջերմաստիճանը (°C)-218, 8 112, 8 219±1 449, 5Եռ. ջերմաստիճանը (°C)-182, 97 444, 6 685 990±2Պարունակությունը երկրակեղևում (զանգվ.%)47, 05*102 նաև Պո գետի (Իտալիա) արլ. հովտում։ Օդեր և Վիսլա գետերի ավազաններում Հալշտատյան մշակույթին Է պատկանում ուշ շրջանիլուժեցյան ցեղերի մշակույթը։ Հալշտատյան մշակույթի տարածման սկզբնական շրջանում բրոնզիփոխարեն աստիճանաբար տիրապետող Է դառնում երկաթը, տնտեսության մեջգերակշռում Է հողագործությունը, քայքայվում են տոհմատիրական կարգերը, և ձևավորվում դասակարգային հարաբերությունները։ Հալշտատյան մշակույթին բնորոշ են զանգակաձևկամ աղեղնաձև բռնակներով բրոնզե ու երկաթե սրերը, բրոնզե կոնաձև սաղավարտները, դաշույնները, կացնակները, դանակները, նիզակների երկաթե և պղնձեսայրերը, բրոնզե թիթեղներից (կաշվիվրա կարված) զրահները, անթափանց ապակուց դեղին ուլունքները՝ կապույտ ակներով, բրոնզե, ոսկե, ապակե, ոսկրետարատեսակ զարդերը, գազանների պատկերներով ճարմանդները, բազմագույն, դեղին և կարմիր, Փորագիր ուչավածո նախշերով խեցեղենը ևն։ Կավամանների, բրոնզե գոտիների երիզների վրա պատկերված են խնջույքների, տոնակատարությունների, որսի, կրոնական ծիսակատարությունների և այլ տեսարաններ։ Արմ. շրջաններում Հալշտատյան մշակույթին աստիճանաբար փոխարինել Է չասենյան մշակույթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png