Հազարատերևուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հազարատերևուկ
Հազարատերևուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Achillea

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 35422
NCBI 13328

Հազարատերևուկ (Achillea), բյուրատերևուկ, աստղածաղկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Տերևները փետրաձև կտրտված կամ ամբողջական են, ծաղիկները` սպիտակ, դեղին կամ կարմրավուն` խմբված վահանիկաձև ծաղկաբույլերում: ՀՀ-ում հանդիպում է 9 տեսակ. նեղատերև, սեպատերև, ասպիրականման, սովորական, մանրածաղիկ, Բիբերշտեյնի, Վիլհելմի, խոզանավոր, դեղնավուն: Աճում են բոլոր բարձունքային գոտիներում, առավել հաճախ` կիսաանապատներում, տափաստաններում, անտառներում, հացահատիկային ցանքերում: Ավելի կիրառելի է սովորական կամ հատվածատերև հազարատերևուկը, որի տերևներն ու ծաղկաբույլերը պարունակում են եթերայուղեր, ախիլեին ալկալոիդը: Հյութը և թուրմը կիրառվում են ժողովրդական բժշկության մեջ: Որոշ տեսակներ գեղազարդիչ են: Նեղատերև հազարատերևուկը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png