Հազազ թուրքմենական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հազազ թուրքմենական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խլածաղկավորներ
Ընտանիք Մորմազգիներ
Ցեղ Հազազ
Տեսակ Հազազ թուրքմենական
Լատիներեն անվանում
Lycium turcomannicum


Հազազ թուրքմենական (լատին․՝ Lycium turcomannicum), մորմազգիների ընտանիքի, հազազ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 1,5-2,5 մ բարձրությամբ, ամուր, հանգուցավոր ճյուղերով և ճիպոտանման, փշավոր ընձյուղներով։ Փշերը մանր են կամ խոշոր, 0,5-6 սմ երկարությամբ։ Դրանք մեծ մասամբ կրում են բողբոջներ, տերևներ և ծաղիկներ։ Տերևները երկարավուն, հակառակ նշտարաձև են, մեծ մասամբ տափակ գագաթով, 2-6 սմ երկարությամբ և 0,2-0,8 սմ լայնությամբ, կապտականաչավուն են, մսալի։ Ծաղիկները բաց մանուշակագույն են, հավաքված փնջերում, 2-6-ական հատ։ Հատապտուղը ձվաձև գնդաձև է, 0,4-0,8 սմ երկարությամբ, կարմիր։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են մայիս-հուլիսին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Իրանում, Միջին Ասիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Մեղրիում, որտեղ աճում է չոր, քարքարոտ լանջերում, ծ. մ.-ից 1 000 մ բարձրությունների վրա։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի է ընկնում երաշտադիմացկունությամբ, շոգադիմացկունությամբ, աղադիմացկունությամբ։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, ցրտադիմացկուն է և լուսասեր։

Առատ արմատային մացառներ տալու շնորհիվ խորհուրդ է տրվում օգտագործել հակաէրոզիոն տնկարկներում։ Բազմանում է սերմերով, կտրոններով և արմատային մացառներով։ Կանաչապատման բնագավառում կարելի է օգտագործել չոր, քարքարոտ, անբերրի լանջերի ձևավորման, ինչպես նաև քարապարտեզներում, ալպինարիաներում մշակելու համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 303։