Կրոմեր (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կրոմեր
անգլ.՝ Cromer
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մակերես4,66 կմ²
Բնակչություն12 457 մարդ (2016)
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01263
Փոստային դասիչNR27
Պաշտոնական կայքcromer-tc.gov.uk
Կրոմեր (քաղաք) (Միացյալ Թագավորություն)##
Կրոմեր (քաղաք) (Միացյալ Թագավորություն)

Կրոմեր (անգլ.՝ Cromer), անգլիական Նորֆոլկ կոմսության հյուսիսային ափին առափնյա քաղաք է և քաղաքացիական ծխական համայնք։ 2016 թվականին քաղաքում բնակվել է 7972 մարդ։ Առողջարանային քաղաք, որը հայտնի է իր խեցգետիններով։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոմերը գտնվում է Հյուսիսային ծովի Նորֆոլկի ափին, Շերինգհեմի և Օվերստրանդի միջև։ Այն հիմնականում կանգնած է ծովի մոտ գտնվող ժայռերի վրա՝ շրջապատված անտառապատ բլուրներով։

Քաղաքն ունի փարոս, որը կառուցվել է 1833 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոմեր Հոլ
Կրոմերի փողոց

Շիպդենն այդ տարածքում առաջին բնակավայրն էր։ Կրոմերը առաջին անգամ հիշատակվել է 13-րդ դարում և մինչև 15-րդ դարը հաճախ կապված է եղել մոտակա Շիպդենի հետ՝ Շիպդեն-բի-Կրոմեր բնակավայրում։ Շիպդենն ավելի մոտ էր ափին, քան Կրոմերը և ավերվեց ծովի կողմից Հենրիխ IV-ի ժամանակ։ Դրանից ոչինչ չէր մնացել, բացի որմնադրությանը մնացորդներից։ Կրոմերում քաղաքի որոշ հատվածներ նույնպես հեղեղվեցին և դուրս եկան ծովը (օրինակ՝ նավահանգիստը 1845 թվականին)։ 1847թվականին կառուցվել է ճեղքվածք և նոր նավահանգիստ մոտ 10000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ; և նրանք պաշտպանում էին ալիքներից[1][2]։

Միջնադարում քաղաքի ծաղկման շրջանը հիմնված էր ծովային առևտրի և ձկնորսության վրա։ 18-րդ դարում քաղաքը կորցրեց իր ազդեցությունը և դարձավ փոքրիկ գյուղ եկեղեցու շուրջը։ Այնուամենայնիվ, 19-րդ դարում, ծովում արձակուրդների համար նորաձևության գալուստով, Կրոմերը դարձավ Բրայթոնի անալոգը Նորֆոլկի ափին։ Դա հանգեցրեց տների քանակի ավելացմանն ու պատմական շինությունների տեսքին։ 1877 թվականին քաղաքի մոտ բացվեց Կրոմե Հայ երկաթուղային կայարանը, իսկ 1887 թվականին հենց քաղաքում բացվեց Կրոմեր Բիչ կայարանը։ Կրոմերը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը մնաց հանրաճանաչ բարձր հասարակության հանգստավայր։ 20-րդ դարի կեսերին և դրանից հետո այն դարձել է ընտանեկան տոների քաղաք[2]։ Քաղաքից 2 կմ հեռավորության վրա է գտնվում Կրոմեր Հալը, որը համարվում է Բասկերվիլ Հոլի նախատիպը Արթուր Կոնան Դոյլի պատմության մեջ։ Կրոմերը հիշատակվում է մի քանի վեպերում, ինչպիսիք են Ջեյն Օսթինի «Էմման», Էլիզաբեթ Գասքելի «Հյուսիս և հարավ»-ը և այլն։ Քաղաքում հանգստացել են 19-րդ դարի բազմաթիվ հայտնի մարդիկ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 7972 մարդ։ Դրանցից՝ տղամարդկանց 48,0%-ը, իսկ կանանց՝ 52,0%-ը։ Տարիքային բաշխվածությունը հետևյալն է՝ 13.9% մինչև 18 տարեկան, 50.7% 18-ից 64 տարեկան, 35.4% 65 տարեկանից բարձր։ Քաղաքի բնակչության 98,0%-ը սպիտակամորթ էր, 1,0%-ը՝ ասիական ծագում։

Բնակչության դինամիկան[1][3].

1801 1811 1821 1831 1841 1851 1881 1891 1901 1911 1921 1931 1939 1951 1961 2001 2011 2016
676 848 1023 1232 1240 1366 1597 2197 3781 4073 5436 4176 4164 4651 4892 8000 7949 7972

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Cromer». University of Portsmouth. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 «A brief history of Cromer». Cromer. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. «Population of the East of England». City Population. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոմեր (քաղաք)» հոդվածին։