Ջեյն Օսթին
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյն Օսթին (անգլերեն` Jane Austen, 1775թ. դեկտեմբերի 16 – 1817թ. հուլիսի 18), նշանավոր անգլիացի կին գրող, ընտանեկան «կանացի» վեպի հիմնադիր: Իր համեմատաբար կարճատև կյանքի ընթացքում գրել է վեց վեպ, որոնք աչքի են ընկնում իրենց նրբաճաշակ «անգլիական» հումորով, գործող անձանց կերպարների ռեալիստական կատարյալ նկարագրությամբ, հոգեբանական ապրումների փոխանցմամբ: Ջեյն Օսթինի ստեղծագործությունները լայնորեն ընթերցվում են անգլիախոս երկրներում, ընդգրկված են Մեծ Բրիտանիայի ուսումնարանների և համալսարաների ուսումնական ծրագրերում:
Ավարտված վեպերը [խմբագրել]
- Զգացում և զգացմունքայնություն (Sense and Sensibility, 1811)
- Հպարտություն և նախապաշարմունք (Pride and Prejudice, 1813)
- Մենսֆիլդ պարկ (Mansfield Park, 1814)
- Էմմա (Emma, 1815)
- Նորթենգերի աբբայություն (Northanger Abbey,1817, հրատարակվել է հետմահու)
- Բանականության փաստարկներ (Persuasion, 1817, հրատարակվել է հետմահու)
Աղբյուրներ [խմբագրել]
- Cambridge paperback guide to literature in English, By Ian Ousby, Cambridge University Press, 1996.