Կրիստիան Սարնեցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիստիան Սարնեցկի
հունգ.՝ Krisztián Sárneczky
Ծնվել էնոյեմբերի 6, 1974(1974-11-06) (49 տարեկան)
Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունաստղագետ և ուսուցիչ
Ալմա մատերԲուդապեշտի համալսարան (2002)[1]
Տիրապետում է լեզուներինհունգարերեն
Կայքtitan.physx.u-szeged.hu/~sky/
 Krisztián Sárneczky Վիքիպահեստում

Կրիստիան Սարնեցկի (հունգ.՝ Krisztián Sárneczky, նոյեմբերի 6, 1974(1974-11-06), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի աշխարհագրության ուսուցիչ, աստղագետ և աստերոիդների ու գերնորերի հայտնաբերող, աշխատում է Բուդապեշտի Կոնկոլի աստղադիտարանում։ Նա հանդիսանում է «Հունգարական աստղագիտական միության» խորհրդի անդամ[2], ինչպես նաև Փոփոխական աստղերի դիտարկողների ամերիկյան միության անդամ, և ներգրավված է «Հունգարական աստղագիտական ձեռնարկի» խմբագրական աշխատանքներում[3][4]։

1990 թվականին նա միացել է «Հունգարական աստղագիտական միությանը» և դարձավ Գիսաստղերի բաժնի համակարգող։ 1994 թվականին դարձավ կազմակերպության ղեկավարող կոմիտեի անդամ և 1996 թվականին նշանակվեց կոմիտեի քարտուղար։ Կրիստիան Սարնեցկին հրապարակել է մի քանի հոդվածներ և հայտնաբերել է բազնմաթիվ աստերոիդներ։

Մասնագիտական գործուներություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների Կրիստիան Սարնեցկին 2000-ից 2012 թվականներին հայտնաբերել է 373 աստերոիդներ[5]։ Զբաղվել է գիսաստղերի և աստերոիդների աստղաչափությամբ, գերնորերի լուսանկարմամբ[3]։ Սարնեցկին նաև հայտնաբերել է հինգ գերնոր աստղեր, ներառյալ 2011ba և 2011ab Անոնիմ աստղերը[4][6]։

Աշխատած վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սայդինգ Սփրինգի աստղադիտարան, Ավստրալիա (հյուրնկալված աստղագետ, 2007),
  • Հունգարական աստղագիտական միության Պոլարիս աստղադիտարան, Բուդապեշտ, (2006 - մինչ այժմ)
  • Բախա աստղադիտարան (հյուրնկալված աստղագետ, 2005)
  • Գերմանա-իսպանական աստղագիտական կենտրոն Կալար Ալտո աստղադիտարանում (հյուրնկալված աստղագետ, 2000 և 2001 թվականներին)
  • Հունգարական գիտությունների ակադեմիայի Կոնկոլի աստղադիտարանի Պիսկեշետո կայան, Հունգարիա (հյուրնկալված աստղագետ, սկսած 1997 թվականից)
  • Սզեգադի աստղադիտարան (սկսած 1996 թվականից)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էոտվոսի կրթաթոշակ (2007)
  • Երիտասարդ գիտանականների ազգային կոնֆերանս, առաջին մրցանակ (2001)
  • Երիտասարդ գիտանականների ազգային կոնֆերանս, երկրորդ մրցանակ (1999)
  • Երիտասարդ գիտանականների կոնֆերանս Սզեգրադում, առաջին մրցանակ (1998 և 2000)
  • 2017 թվականին (10258) Սարնեցկի աստերոիդը անվանվել է նրա պատվին[4]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://titan.physx.u-szeged.hu/~sky/curri.html
  2. Introducing the Hungarian Astronomical Association Արխիվացված 2010-10-20 Wayback Machine
  3. 3,0 3,1 «Curriculum vitae Krisztián Sárneczky». University of Szeged – Institute of Physics. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 «10258 Sarneczky (1940 AB)». Minor Planet Center. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2018 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «Supernova catalog». University of Szeged – Institute of Physics. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիստիան Սարնեցկի» հոդվածին։