Կրաջուր, կալցիումի հիդրօքսիդի հագեցած ջրային լուծույթ։ 1 լ կրաջուրը 20 °C-ում պարունակում է 1, 2գ CaO։ Տեխնիկայում կիրառվում է որպես էժան ալկալի։ Միջնադարյան հայերեն ձեռագրերում կրաջուրը կոչվել է նաև «սուր ջուր» և կիրառվել համաձուլվածքները մաքրելու, ինչպես նաև զանազան միացություններ ստանալու համար։