Կրակենի ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրակենի ծով (Տիտան (արբանյակ))##
Կրակենի ծով (Տիտան (արբանյակ))
Կրակենի ծովը Տիտանի հյուսիսային բևեռային շրջանի ռադիոքարտեզի վրա (գույները պայմանական են)
Կրակենի ծովն ամբողջությամբ

Կրակենի ծով (լատին․՝ Kraken Mare), խոշորագույն ածխաջրածնային ծովն է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա։ Այն ամենախոշոր հեղուկ պարունակող աշխարհագրական օբյեկտն է Տիտանի վրա, 2008 թվականին անվանվել Կրակեն ծովային հրեշի անունով[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է հյուսիսային կիսագնդում, կենտրոնի կոորդինատներն են — 68° հս․. լ. 50° ավ. ե. / 68° с. ш. 50° в. д. / 68; 50[2] Ծովը հայտնաբերվել է 2007 թվականին Կասսինի զոնդի միջոցով և մեկ տարի անց անվանվել է Կրակենի` առասպելական ծովային հրեշի պատվին։ Սպեկտրոմետրիայի միջոցով հաստատվել է, որ Կրակենի ծովը ածխաջրածնային նյութերից է կազմված։

Ծովի երկարությունը 1170 կմ է, մակերեսը` մոտ 400 000 կմ²[3] — մի քիչ ավել, քան Կասպից ծովը Երկրի վրա[4]։ Թրեվայզ նեղուցի միջոցով այն հաղորդակցվում է Լիգեայի ծովի հետ[5]։ Ծովի հյուսիսային մասում գտնվում է Մայդա կղզին։ 2014 թվականին ռադիոլոկացիայի միջոցով հետազոտվել է ծովի հատակը, որի ժամանակ գետաբերանի մասում ֆիքսել է 20-35մ խորություն, իսկ հետո՝ 200 կմ հեռավորությամբ տարածության վրա ռադիոլոկացիոն արձագանք չի գրանցվել, ինչը վկայում է կամ 200 մետրից ավել խորությունների մասին այդ հատվածում (ինչն անուղղակիորեն հաստատվում է կտրուկ ափերի առկայությամբ), կամ ծովի հեղուկի կողմից կլանող մեծ հատկության առկայությամբ (ավելի մեծ, քան Լիգեայի ծովում)[6]։

Տիտանի հետազոտման նոր պլանավորվող առաքելության շրջանակներում (Titan Saturn System Mission) իջեցվող լողացող զոնդի միջոցով հստակեցվելու է Կրակենի ծովի ճշգրիտ քիմիական կազմը և ճշտվելու է նրա խորությունը։

«Կասսինի» զոնդի ռադարային նկարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kraken Mare». Gazetteer of Planetary Nomenclature. USGS Astrogeology Science Center. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
  2. Kraken Mare - Gazetteer of Planetary Nomenclature
  3. «Titan's Northern Polar Clouds». NASA JPL. 2011 թ․ մարտի 17. Text summary. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
  4. Կասսինի-Հյույգենս։ նկարներ (անգլ.)
  5. Lorenz, R. D. (2014). The Throat of Kraken : Tidal Dissipation and Mixing Timescales in Titan’s Largest Sea (PDF). 45th Lunar and Planetary Science Conference (2014). The Woodlands, Texas. էջ 1476. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  6. Cassini Reveals Depths of Titan's Lakes & Seas(չաշխատող հղում) (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տիտանի հյուսիսային բևեռային շրջանի քարտեզ Gazetteer of Planetary Nomenclature թերթի կայքում (անգլ.)
  2. Տիտանի լճերը(անգլ.)