Երևակ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սատուրն-ից)
Logo stars (green).png
Spacer-133x3.gif
CD 2c.png
CD 2c.png
Երևակ
(Սատուրն)
Saturn symbol.svg
Saturn With Rhea and Dione (true color).jpg
Երևակի լուսանկարը արված «Վոյեջեր 2-ից» առանց ֆիլտրային գունավորության։ Ներքևում երևում են Ռեա և Դիոնա արբանյակները։
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է թ.
Տեսանելի մագնիտուդ (V) 1,2-ից մինչև -0,24
Հեռավորությունը Արեգակից 1,426×109 կմ
Արբանյակներ 62
Ուղեծրային տվյալներ
Ապոհելին 1.513.325.783 կմ (10,116 ա.մ.)
Մեծ կիսաառանցք 1.433.449.370 կմ (9,582 ա.մ.)
Էքսցենտրիսիտետ 0,055723219
Սիդերիկ պարբերություն 10.759,22 օր (29,46 տարի)
Ուղեծրային արագություն 9,69 կմ/վ
Թեքվածություն 2,485° (Խավարածրի նկատմամբ)
5,51° (Արեգակի հասարակածի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն 113,642811°
Պերիկենտրոնի արգումենտ 336,013862°
Ֆիզիկական հատկանիշներ
Սեղմվածություն 0,09796±0,00018
Հասարակածային շառավիղ 60 268±4 կմ
Բևեռային շառավիղ 54 364±10 կմ
Մակերևույթի մակերես 4,27×1010 կմ²
Ծավալ 8,2713×1014 կմ³
Զանգված 5,6846×1026 կգ
Միջին խտություն 0,687 գ/սմ³
Հասարակածային մակերևութային ձգողություն 10,44 մ/վ²
Հասարակածային պտույտի արագություն 9,87 կմ/վ
2-րդ տիեզերական արագություն 35,5 կմ/վ
Պտույտի պարբերություն 10ժ 34ր 13վ ± 2վ
Առանցքի թեքում 26,73°
Ալբեդո 0,342
Մթնոլորտային տվյալներ
Քիմիական կազմ ~96 % - Ջրածին (H²)
~3 % - Հելիում (He)
~0,4% - Մեթան (CH⁴)
~0,01% - Ամոնյակ (NH⁴+)
~0,01% - Ջրածնի դեյտերիդ (HD)
0,0007% - Էթան (CH³—CH³)
Մթնոլորտի ջերմաստիճան 143 Կ

Երևակ (Սատուրն), արեգակնային համակարգի 6-րդ մոլորակն է, գազային հսկա։ Իր մեծությամբ զիջում է միայն Յուպիտերին։

Արեգակից գտնվում է 9,54 ա.մ. հեռավորության վրա և նրա շուրջը 9,6 կմ/վ արագությամբ պտտվում է 29,46 տարում։ Հասարակածային շառավիղը 60400 կմ է, միջին խտությունը` 700 կգ/մ³։ Իր առանցքի շուրջ Սատուրնը պտտվում է 10 ժամ 40 րոպե 30 վայրկյանում։ Նման արագ պտույտից մոլորակը «սեղմվում է» բևեռներում։ Դա լավ նկատվում է անգամ աստղադիտակով նայելիս։ Բևեռային շառավիղը 6500 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից։ Հասարակածը ուղեծրի հարթությամբ թեքված է 26,70 անկյունով. դա հանգեցնում է տարվա եղանակների փոփոխության։

Սատուրնը կազմված է ջրածնից, ոչ մեծ քանակությամբ հելիումից և գծային էլեմենտներից։ Այն կազմված է նաև փոքր քարե և սառցե միջուկից, որը շրջապատված է մետաղական ջրածնի հաստ շերտով և դրսից` գազային շերտով։ Քամու արագությունը Սատուրնի վրա կարող հասնել 1800 կմ/ժ։ Մթնոլորտում տեղի են ունենում հսկայական փոթորիկներ, որոնք տեսանելի են անգամ Երկրից (աստղադիտակով)։ Սատուրնի մագնիսական դաշտը հասնում է Յուպիտերինին և մեծ է Երկրի մագնիսական դաշտից։

Սատուրնը միակ մոլորակն է, որի խտությունը ավելի փոքր է, քան ջրինը։ Չնայած դրան մոլորակի միջին խտությունը գազային մթնոլորտի պատճառով կազմում է 0,69 գ/սմ³։

Սատուրնը տրամագծով Երկրից մեծ է 9,4 ահգամ, ծավալով` 96 անգամ, զանգվածով` 95 անգամ։ Չնայած Սատուրնի քիմիական կազմի մասին որևէ հստակ տեղեկություն չկա, գիտնականները կարծում են, որ այն նման է Յուպիտերի քիմիական կազմին։ Այն ունի փոքրիկ քարոտ միջուկ, որը շրջապատված է ջրածնով և հելիումով։ Միջուկը նման է Երկրի միջուկին, բայց ավելի խիտ է։ Սրանից վերև հեղուկ մետաղական ջրածնի ավելի հաստ շերտ է, որին հաջորդում է մի այլ շերտ` կազմված ջրածնից և հելիումից, իսկ ամենաբարձր շերտը 1000կմ բարձրությամբ գազային մթնոլորտ է։ Միջուկի զանգվածը մոտավորապես 9-22 անգամ մեծ է Երկրի զանգվածից։ Սատուրնը ունի շատ տաք մակերևույթ, որի ջերմությունը հասնում է 117000 C, և այն տիեզերք է հաղորդում 2,5 անգամ ավելի շատ էներգիա, քան այն ստանում է Արևից: Սատուրնի հասարակածի օղակները և արբանյակների համակարգի հարթությունը խավարածրի նկատմամբ թեքված է 26o անկյունով, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում օղակները դիտելու համար։ Մեկ ուղեծրային պտույտի ընքացքում (29,5 տարի) Սատուրնը դեպի մեզ է շրջվում մերթ հյուսիսային, մերթ հարավային բևեռներով։ Այդ պատճառով օղակները երևում են «վերևից», իսկ երբեմն էլ ընդանրապես չեն երևում, երբ դեպի դիտողն են շրջված եզրով։ Սատուրնի օղակները հազարավոր լուսանկարներ են ստացվել «Պիոներ-11», «Վոյաջեր-1», և «Վոյաջեր-2» միջմոլորկային կայանների միջոցւվ։ Վերջինս հաղորդված լուսանկարներում օղակների գոտում լավ զատվում են իրենց ուղեծրով պտտվող հարյուրավոր նեղ օղակներ։ Սատուրնի օղակների արտաքին շառավիղը 137 հազար կմ է։ Օղակները կազմված են մանր փոշեհատիկներից և մինչև 10-15 մ տրամագծով սովորական ջրասառույցի բեկորներից և փխրուն ձնագնդերից։ Օղակները շատ բարակ են` 10-20 մ։ Ամբողջ օղակային համակարգի լայնությունը 60 000 կմ է։ Օղակների առաջացման մասին ընդունված է այն տեսակետը, թե իբր դրանք այն հսկայական ամպի մնացորդներն են, որից կազմավորվել են Արեգակնային համակարգի մոլորակները։ «Վոյաջեր -1»-ի հաղորդած լուսանկերների վրա հայտնաբերվել է 1250 կմ տրամագծով բիծ։

[խմբագրել] Արբանյակները

Սատուրն ունի 62 արբանյակ։ Նրա ամենամեծ արբանյակը Տիտանն է, որը 2-րդն է Արեգակնային համակարգում։ Այն ավելի մեծ է քան Փայլածու մոլորակը և միակն է, որն ունի մթնոլորտ։

Արեգակնային համակարգ
Արեգակ Փայլածու Արուսյակ Լուսին Երկիր Ֆոբոս և Դեյմոս Հրատ Սերես Աստերոիդների գոտի Լուսնթագ Լուսնթագի բնական արբանյակներ Երևակ Երևակի բնական արբանյակներ Ուրան (մոլորակ) Ուրանի արբանյակներ Նեպտունի արբանյակներ Նեպտուն Պլուտոնի արբանյակներ Պլուտոն Կոյպերի գոտի Դիսնոմիա Էրիս Ցրված սկավառակ Օորտի ամպSolar System XXVII.png
Արեգակ
Մոլորակներ · Գաճաճ մոլորակներ : · Փայլածու · Արուսյակ · Երկիր · Հրատ · Սերես · Լուսնթագ · Երևակ · Ուրան · Նեպտուն · Պլուտոն · Հոմեա · Մակեմակե · Էրիս ·
Գաճաճ մոլորակի թեկնածուներ: Սեդնա · Օրկ · Կվավար · 2007 OR10
Մոլորակների խոշոր արբանյակներ։ Լուսին · Կալիստո · Հանիմեդ · Եվրոպա · Իո · Տիտան · Էնցելադ · Միմաս · Հաբեթ · Տեֆիյա · Դիոնա · Ռեա · Օբերոն · Տիտանիա · Արիել · Ումբրիել · Միրանդա · Տրիտոն · Քարոն
Արբանյակներ / Օղակներ: Երկրի · Հրատի · Լուսանթագի/ · Երևակի/ · Ուրանի/ · Նեպտունի/ · Պլուտոնի · Հոմեայի · Էրիսի
Աստղաքարեր · Փոքր մոլորակներ · Աստերոիդներ/Աստերոիդի լուսիններ · Տրոյացիներ · Կենտավրոսներ · Տրանսնեպտունյան մարմիններ (Պլուտինոներ · Քյուբիվանոներ) · Դամոկլոիդներ · Գիսաստղներ
Տիեզերական փոշի · Փոքր մարմիններ · Երկրային խմբի մոլորակներ · Աստերոիդների գոտի · Գազային հսկաներ · Կոյպերի գոտի · Ցրված սկավառակ · Օորտի ամպ
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով