Կտրել, պատճենել, փակցնել
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կտրել, պատճենել, փակցնել (անգլ.՝ cut, copy, paste), գործառույթների համալիր, որը նախատեսված է օպերացիոն համակարգի ժամանակավոր շտեմարանի (անգլ.՝ clipboard) հետ աշխատելու համար: Պատճենել և տեղափոխել այլ տեղ հնարավոր է ոչ միայն տեքստի և պատկերների հատվածներ այլև նիշքեր ամբողջությամբ: Այս ամբողջը կատարվում է երեք գործողությամբ:
- կտրել (անգլ.՝ cut), ընտրված հատվածը տեղադրում է ժամանակավոր շտեմարան և միաժամանակ հեռացնում է այն փաստաթղթից:
- պատճենել (անգլ.՝ copy), հատվածը տեղադրում է ժամանակավոր շտեմարան և փաստաթուղթը թողնում է անփոփոխ:
- փակցնել (անգլ.՝ paste), ժամանակավոր շտեմարանում գտնվող ընտրված հատվածը տեղադրում է ընթացիկ փաստաթղթում:
Տվյալ գործառույթները ստեղներով կառավարելու համար ընդունված են հետևյալ ստանդարտները՝
- Ctrl + X , կտրել,
- Ctrl + C , պատճենել,
- Ctrl + V , փակցնել: