Քննարկում:Կտրել, պատճենել, փակցնել

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեղադրել, թե՞ գուցե փակցնել։ --vacio 07։12, 5 Մայիսի 2012 (UTC)

Գրականության մեջ հանդիպում է «ագուցել», «ներդնել» (այս երկուսը Է. Ա. Ղազարյան, Ա. Ա. Ստեփանյան, «Ինֆորմատիկա, ինտերնետ, Բացատրական բառարանից»), «սոսնձում» (Ռ. Թարումյան «Զրույցներ համակարգչի մասին»), «տեղադրում» սա հանդիպում է որոշ կայքերում և իմաստն էլ տեղադրել համապատասխանում է՝ քանի որ տեղադրում, դնում ենք, այլ ոչ ագուցում՝ որը ոսկերչությունից է, և սոսնձում, փակցնում և կպցնում՝ որոնք, ճիշտ է, անգլերենից բառացի են թարգմանվում, բայց ատվիզմ են, արտահայտում են թղթե լրագիր խմբագրողի գործողությունը՝ թուղթը կտրել և սոսնձել:
Հարկավոր է որոշել, թե որ տարբերակն ենք վերջնական ընտրելու:--Bekoքննարկում 10:10, 9 Մայիսի 2012 (UTC)[reply]
Ես կողմնակից եմ «փակցնելուն»։ --vacio 10:48, 1 Հունիսի 2012 (UTC)[reply]