Ժամանակավոր շտեմարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամանակավոր շտեմարան (անգլ.՝ clipboard), հիշողության այն տիրույթը, որը օգտագործվում է որևէ տվյալների ժամանակավոր պահպանման համար։ Կարող է օգտագործվել ընդհանուր ծրագրային թաղանթի կառավարման ներքո աշխատող մի քանի կիրառական ծրագրերի կողմից համատեղ։ Օրինակ՝ MS Վինդոուզում աշխատելիս օգտագործողը կարող է հիշել պատկերի ժամանակավոր շտեմարանի դրվագը ինչ-որ մի գրաֆիկական խմբագրից, փոխարկվել տեքստային պրոցեսորի և պատկերը ժամանակավոր շտեմարանից ներմուծել փաստաթղթի տեքստի մեջ։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Է. Ա. Ղազարյան, Ա. Ա. Ստեփանյան, Ինֆորմատիկա, ինտերնետ, Բացատրական բառարան, Երևան 2000