Կպչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կպչուկ (լատին․՝ Lappula), գաղտրիկազգիների ընտանիքի, հիմնականում՝ միամյա, երբեմն՝ երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Աճում է չոր, անպտուղ լանջերին և ամայի վայրերում, աղբոտում ցանքերը։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը ճյուղավորվող է, գորշասպիտակավուն, բարձրձրությունը՝ 5-60 սմ։ Տերևները նեղ են, գծաձև կամ նշտարաբահաձև։ Ծաղկաբույլը հուրանաձև դասավորված ողկույզ է։ Ծաղիկները հիմնականում Երկնագույն են, հազվադեպ՝ սպիտակ։ Ծաղկում է ամռանը և աշնանը։ Պտուղը եռակող, կեռիկավոր փշերով պատված ընկուզիկ է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 50, Հայաստանում 7 տեսակ՝ կպչուկ փշապտուղ (L.spinocarpos), կպչուկ չռված (L. squarrosa), կպչուկ խոնարհված (L. patula), կպչուկ նստածաղիկ (L. sessiliflora), կպչուկ մորուքավոր (L. barbata) և այլն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կպչուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կպչուկ» հոդվածին։