Կուր (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուր (այլ կիրառումներ)
Կուր
Քաոսի Հրեշ և Արևի Աստված
Տեսակդև

Կուր, ըստ Շումերական դիցաբանության՝ Կուրը երբևիցե գոյություն ունեցած վիշապներից առաջինն է։ Նա հիմնականում նշվել է որպես Արևելյան Զագրոս լեռան բնակիչ[1]։ Կուրի սեպագիրը դրվել է լեռան սրբապատկերով ՝ 𒆳, որը նաև նշանակում է «օտար երկիր»։

Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած երկրի անունը Կի էր, Կուրը նաև նշանակում էր երկիր, իսկ իրեն՝ Շումերին անվանում էին Կուրա-Գալ կամ Մեծ աշխարհ։ Կուր-գալը նշանակում է նաև «Մեծ Լեռ» և մետոնոմիա է Նիպուրայի և Էնլիլիայի համար, ովքեր ղեկավարում էին երկիրը[2]։ Էկուրը՝ լեռնային տունը, Էնլիլյայի և Նեպուրի մատուռն էր։ Նրա տարածված անունն է «դժոխք» կամ «աշխարհը գետնի տակ»[3]։ Երբեմն Կուրն անվանում էին նաև մեռյալների տուն[4]։ Հնարավոր է, որ Զագրոս լեռների գազային զանգվածները լեռանը տվել են ոչ ճիշտ նշանակություն, ինչպիսինն է լեռան՝ աստվածների բնակատեղի լինելը։ Սակայն ըստ Հին Մերձավոր Արևելքի դիցաբանության լեռները համարվում են աստվածների բնակատեղի։ Դժոխային երկիր Կուրը համարվում է դատարկ տարածություն նախնադարյան Աբզու ծովի և Մա երկրի միջև։ Այսպիսով Կուրը համապատասխանում է Կի-Գալին կամ Մեծ լեռանը, որը համարվում է դժոխք, իսկ նրա ղեկավարն է Էրեշկիգալը՝ Մեծ Երկրի աստվածուհին։ Ավելի ուշ, ըստ բաբելոնյան դիցաբանության Կուրը հնարավոր Անունակին է, Էրեշկիգալը եղբայրը, Ինանա, Էնկի և Էնլիլ։ Էնումա Էնլիշում մ.թ.ա. առաջին հազարամյակում Կուրը համարվում էր Սբ. Թիամաթի մի մասը և թվում էր որպես օձանման վիշապ։ Մի պատմության մեջ հսկա Կուր օձի սպանությունը դարձավ համաշխարհային ջրհեղեղի պատճառ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Sumerian Mythology" by Samuel Noah Kramer, p.110
  2. "Scenes from the Shadow Side", Frans Wiggermann, Mesopotamian Poetic Language, Brill, 1996, pp. 208-209
  3. Gods, Demons and Symbols of Ancient Mesopotamia: An Illustrated Dictionary:Jeremy A. Black, Anthony Green, Tessa Rickards, University of Texas Press, 1992 ISBN 0-292-70794-0, p 114
  4. http://www.sacred-texts.com/ane/sum/sum08.htm "Sumerian Mythology"] by Samuel Noah Kramer p.110 passim
  5. http://www.sacred-texts.com/ane/sum/sum08.htm "Sumerian Mythology"] by Samuel Noah Kramer, p. 112