Կույր ժամադրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կույր ժամադրություններ
Երկիր Վրաստան[1]
 Ուկրաինա[1]
Ժանրդրամա
Թվականսեպտեմբերի 6, 2013[2]
Լեզուվրացերեն
ՌեժիսորԼևան Կոգուաշվիլի
ՊրոդյուսերԼևան Կոգուաշվիլի[2]
Սցենարի հեղինակԲորիս Ֆրումին և Լևան Կոգուաշվիլի[2]
ԴերակատարներԿախի Կավսաձե
ՄոնտաժԼևան Կոգուաշվիլի[2]
Տևողություն99 րոպե[3]

Կույր ժամադրություններ (վրաց.՝ შემთხვევითი პაემნები), 2013 թվականին ռեժիսոր Լևան Կոգուաշվիլիի նկարահանած վրացական ֆիլմ[4]։

2014 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է 40-ամյա թբիլիսցի ուսուցիչ Սանդրոյի մասին, ով ապրում է ծնողների հետ։ Մայրն անընդմեջ համոզում է նրան հասունանալ ու կին ունենալ, բայց Սանդրոյի բախտը չի բերում կանանց հարցում։ Նա իր ընկերոջ հետ ծանոթությունների կայքերն է պրպտում։ Հերթական անհաջող ժամադրությունից հետո Սանդրոն հանդիպում է վարսահարդար Մանանային և սիրահարվում նրան։ Պարզվում է, որ Մանանան ամուսնացած է, և նրա ամուսին Թենգոն պիտի կալանքից ազատվի փորձաշրջանով։ Սանդրոյի կույր ժամադրությունն ամուսնացած կնոջ հետ վերաճում է անհեթեթ սիրային պատմության։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրո Սաքվարելիձե
  • Իա Սուխիթաշվիլի
  • Արչիլ Կիկոձե
  • Վախթանգ Չաչանիձե
  • Կախի Կավսաձե

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժյուրիի հատուկ մրցանակ, Աբու Դաբիի միջազգային կինոփառատոն, 2013
  • Մրցանակներ՝ լավագույն ֆիլմի, լավագույն ռեժիսորական աշխատանքի համար
  • FIPRESCI-ի մրցանակ, Սոֆիայի միջազգային կինոփառատոն, 2014
  • Զագրեբի կինոփառատոն, լավագույն ֆիլմ, 2014[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. Internet Movie Database — 1990.
  4. Լևան Կոգուաշվիլի(չաշխատող հղում)
  5. «Կույր ժամադրություններ» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» ծրագրում(չաշխատող հղում)
  6. «Award-Presentation Ceremony Closes 12th ZFF». Zagreb Film Festival. 2014 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]