Կորյուն Հակոբյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կորյուն Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կորյուն Հակոբյան
Ծնվել էօգոստոսի 19, 1952(1952-08-19) (71 տարեկան)
ԾննդավայրՍարուխան, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կորյուն Հրանտի Հակոբյան (օգոստոսի 19, 1952(1952-08-19), Սարուխան, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ վարչապետի խորհրդական։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975-1986 թթ. - աշխատել է Սոթքի ոսկու հանքում որպես լեռնային վարպետ, բաց հանքի պետի տեղակալ, գլխավոր ինժեներ, պետ, կուսկոմիտեի ազատված քարտուղար, հանքի տնօրեն։
  • 1986-1987 թթ. - «Հայոսկի» արտադրական միավորման գլխավոր ինժեների տեղակալ։
  • 1987-1991 թթ. - ՀԿԿ Վարդենիսի շրջանային կոմիտեի երկրորդ քարտուղար
  • 1991 թ. - «Սպուտնիկ» հատուկ կապի ձեռնարկության տնօրենի տեղակալ։
  • 1991-1992 թթ. - աշխատել է «Հայգունմետգիտ» նախագծային ինստիտուտում՝ որպես գլխավոր մասնագետ։
  • 1992-1993 թթ. - «Հայմետալուրգիմպեքս» ֆիրմայի փոխտնօրեն, ապա՝ տնօրեն։
  • 1993-1995 թթ. - ՀՀ ընդերքի պետական վարչության պետի տեղակալ։
  • 1995-2001 թթ. - ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ։
  • 2001-2002 թթ. - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ։
  • 2002-2005 թթ. - Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։
  • 2005 թ. - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի խորհրդական։
  • 2005-2008 թթ. - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ՀՀ կոնցեսիոն գործակալության պետ։
  • 2009-2015 թթ. - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության պետ, ապա՝ ընդերքի տրամադրման գործակալության պետ։
  • 2015 թ. - «ՌԱԿԵ» ՍՊԸ՝ գլխավոր տնօրեն։
  • 2015 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ (2004)։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Կորյուն Հակոբյանը ՀՀ վաստակավոր մանկավարժ Հրանտ Հակոբյանի որդին է, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եղբայրը։

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԿՈՐՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.