Կորած փոստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորած փոստ
ճապ.՝ 漂流郵便局
Հոկտեմբեր, 2014 թվական
Տեսակշենք և արվեստի գործ
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունԱուաշիմա
Մասն էՍետոչի միջազգային արվեստի փառատոն
Քարտեզ
Քարտեզ

Կորած փոստ (ճապ.՝ 漂流郵便局, Hyōryū Yūbinkyoku, «թափառող/քշվող փոստային բաժանմունք»)[1], ճապոնացի արվեստագետ Սայա Կուբոտայի ստեղծած արվեստի գործը։ «Փոստային բաժանմունք» է, որտեղ հավաքվում են բոլոր չառաքված նամակները և պահվում են նախկին Աուաշիմա փոստային բաժանմունքի շենքում (Կագաուա պրեֆեկտուրայի Միտոյո քաղաքի Աուաշիմա կղզի)։

Կուբոտան ստեղծել է Կորած փոստը 2013 թվականին Սետոչի միջազգային արվեստի փառատոնի համար, և այն կապ չունի Ճապոնական փոստային ընկերության հետ։ Կուբոտան նաև Կորած փոստի «աշխատակից» է, իսկ Կացուհիշա Նակատան, Աուաշիմա փոստային բաժանմունքի նախկին փոստատարը, Կորած փոստի «փոստատար»։ Հանրությունը կարող է ազատ նամակներ ուղարկել Կորած փոստ, ցանկալի է նամականիշերով, հետևյալ հասցեով․ Hyoryu Yubinkyoku 1317-2 Takumacho Awashima, Mitoyo Kagawa 769-1108 Japan։

Փոստային բաժանմունքի տեղադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուաշիմա կղզի

Կորած փոստը տեղակայված է Աուաշիմա կղզում՝ վերանորոգված փոստային բաժանմունքի շենքում[2], որը կառուցվել է 1964 թվականին և գործել է մինչև 1991 թվականը։ Շենք կարելի է ոտքով հասնել Աուաշիմա նավահանգստից 10 րոպեում[3]։ Նամակները պահվում են «Կորած փոստարկղում», որը ստեղծել է Կոսուկե Նագատան Ջունպեի Մացուշիմայի օգնությամբ[1]։ Այսպիսի փոստարկղերը թիթեղապատ են և կախված են օդում դաշնամուրի բազմաթիվ լարերից։ Դրանց քանակը հասնում է 100-ի[4]։ Գաղափարը հիմնված է այն մտքի վրա, որ փոստը հնարավոր չէ կուտակել և պահել մի տեղում, քանի որ դրա հասցեն անհայտ է[5]։ Փոստարկղը ստեղծված է այնպես, որ պտտվելիս այն ծովի ալիքների ձայն է հանում[6]։

Կորած փոստը նամակներ է ստանում ամբողջ աշխարհից, որոնք ուղղված են մահացած անձանց, ապագա ժառանգներին, անձանց, ովքեր հանդիսացել են գրողների առաջին սերը, և նրանք երբեք հնարավորություն չեն ունեցել խոստովանել իրենց զգացմունքների մասին, իրենք իրենց և սիրելի իրերին[2]։ Հատկապես հաճախ են հանդիպում մահացած մարդկանց ուղղված նամակները[6]։ Ուղարկողը կարող է նամակի վրա իր անունը չգրել, և նամակը ուղարկվում է որպես «Կորած փոստի ընդհանուր առաքում»։ Կորած փոստը նախընտրում է նամականիշերը կնքված նամակների նկատմամբ[7]։ Տեղում վաճառվում են փոստի հացեով «Փոստային հավաքածուներ/սեթեր»[7], և որոշ այցելուներ կարող են նամակներ գրել հենց փոստային բաժանմունքում[8]։

2022 թվականի նոյեմբերի դրությամբ Կորած փոստը բաց է 13:00-16:00 ամեն ամսվա երկրորդ և չորրորդ շաբաթ օրերին։ Փոստի միակ փոստատար Նակատան սովորաբար այնտեղ է լինում[8]։ Ստացված նամակները ցուցադրվում են որպես արվեստի գործ և ամեն ոք կարող է դրանք կարդալ[2][4], բայց աշխատակիցները չգիտեն, թե ո՛ր նամակը ո՛ր փոստարկղում է[7]։ Ավելին, կարդալուց հետո կարդացողները նամակը չեն տեղադրում նույն փոստարկղ, այլ կարող է այն տղադրեն մեկ ուրիշի մեջ։ Արդյունքում նամակները շարունակում են «թափառել»[8]։ Եթե այցելուն կարծում է, որ նամակը ուղղված է իրեն, նա կարող է այն պահել[9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուաշիմա կղզու ափին ծովը շատ իրեր է գցում։ Երբ Կուբոտան այցելում էր կղզին ոգեշնչում գտնելու նպատակով, դեռևս Սետոչի միջազգային արվեստի փառատոնից առաջ, նա տեսավ իր արտացոլանքը նախկին փոստային բաժանմունքի պատուհանում և զգաց, որ նրան "ծովը գցել է" այդտեղ։ Նա որոշեց ստեղծել Կորած փոտը որպես «մի վայր, որտեղ մարդիկ կզգային այն նույն զգացողությունները, որ ես զգացի»։

Կորած փոստը բացվեց որպես Սետոչի միջազգային արվեստի փառատոնի մի մաս 2013 թվականի հոկտեմբերի 5-ին։ Փառատոնի ժամանակ այն բաց էր ժամը 10:00-17:00-ը, ներս մտնելու տոմսի արժեքը 300 յեն էր[7]։ Մեկամսյա փառատոնի ընթացքում փոստում հավաքվել է մոտ 400 նամակ, իսկ երբ փառատոնից հետո ամսեկան շարունակեցին հավաքվել 200-ական նամակներ, Կուբոտան որոշեց բաց պահել Կորած փոստը[6][10]։

2014 թվականի մայիսի 10-ին փոստում ավելի քան 1500 նամակ էր հավաքվել։ Այս կապակցությամբ պրոյեկտը ներկայացվել է Ճապոնիայի ազգային հեռուստաընկերությանը՝ NHK-ին և ցուցադրվել NHK Լուրեր Օհայո Նիպպոն-ի ժամանակ[2]։ 2014 թվականի օգոստոսի 24-ին Կորած փոստ է բացվել Տակամացույի օդանավակայանում, այսպիսով ընդլայնելով փոստը կղզու սահմաններից դուրս[11][12]։ Հոկտեմբերի 18-20-ը փոստը իրականացրեց հատուկ «Աշնանային բացում», որը ուղեկցվեց «Monk Band»-ի կենդանի համերգով, որի անդամները գործող քահանաներ են։ 2016 թվականի հունվարին մասնաճյուղ բացվեց Լոնդոնում[13]։

2015 թվականի հունվարի դրությամբ Կորած փոստում հավաքվել էր 3500 նամակ, և ավելի քան 3800 նամակ հաջորդ ամսվա վերջին, երբ Կորած փոստ գիրքը հրապարակվեց։ Գիրքը ոգեշնչված է Շոգակուկանի խմբագիրներից մեկի կողմից, ով այցելել էր Կորած փոստը 2014 թվականի ամռանը և տեսել, թե ինչպս են այցելուները կարդում նամակները[10]։ «Հրապարակումը հիշատակող բացում» տեղի ունեցավ 2015 թվականի փետրվարի 7-ին[10][14]։

Փոփ-մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորած փոտը հիշատակվել է Ֆուջի հեռուստաընկերության Don't Call it Mystery դրամատիկ սերիալի 2022 թվի հունվարի 24-ի հեռարձակման մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Missing Post Office». JParchitects (անգլերեն and ճապոներեն). 松島潤平建築設計事務所. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «続々とハガキ届く"漂流郵便局"». 特集まるごと. 日本放送協会. 2014 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  3. 木脇みのり (2013 թ․ նոյեմբերի 6). «漂流郵便局 久保田沙耶». 朝日新聞デジタル. 朝日新聞社. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  4. 4,0 4,1 «漂流郵便局―届かぬ思い、受け付けます 亡き母へ「闘病つらかったね」 昔の恋人へ「なぜ一番好きと言えなかったか」(1/2ページ)». 産経WEST. 産業経済新聞社. 2014 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  5. «瀬戸芸秋会期☆アーティストご紹介!〜久保田沙耶さん その①〜». エフエム香川. 2013 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  6. 6,0 6,1 6,2 モンブラン (2014 թ․ հոկտեմբերի 30). «届け先ない手紙受け付け!瀬戸内海小島の「漂流郵便局」亡くなった人への思い». JCASTテレビウォッチ>ワイドショー通信簿. ジェイ・キャスト. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «漂流郵便局からのお願い». エフエム香川. 2013 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  8. 8,0 8,1 8,2 石川良二 (February 2015). «届かぬ思いを受け付けます 〜漂流郵便局 MISSING POST OFFICE(香川県三豊市)〜». 西日本レポート. 株式会社いよぎん地域経済研究センター. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  9. «漂流郵便局(ひょうりゅうゆうびんきょく)とは». コトバンク. 2014 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  10. 10,0 10,1 10,2 花田祥瑞 (2015 թ․ հունվարի 26). «粟島「漂流郵便局」 局留めの思い、本に». YOMIURI ONLINE. 読売新聞社. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  11. «漂流郵便局in高松空港 三豊市・アートの島粟島PR展&みとよマルシェ». うどん県旅ネット. 香川県観光協会. 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  12. «【漂流郵便局in高松空港 三豊市・アートの島粟島PR展&みとよマルシェ】». 三豊市観光協会. 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  13. Woo Song Mi (2016 թ․ հունվարի 20). «Awashima's 'Missing Post Office' opens London branch». Japan Times. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  14. «書籍「漂流郵便局」出版記念開局|トピックス». みとよ 暮らし手帳. 香川県三豊市政策部田園都市推進課. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]