Կոստաս Սիմիտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստաս Սիմիտիս
 
Կուսակցություն՝ Համահունական սոցիալիստական շարժում
Կրթություն՝ Մարբուրգի համալսարան և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ, համալսարանի դասախոս և փաստաբան
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր հունիսի 23, 1936(1936-06-23)[1] (87 տարեկան)
Ծննդավայր Պիրեյոս, Հունաստան
Քաղաքացիություն  Հունաստան
Հայր Georgios Simitis?
Ամուսին Daphni Simitis?
 
Կայք՝ costas-simitis.gr
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Սպիտակ աստղի առաջին աստիճանի շքանշան

Կոստաս Սիմիտիս (հուն․՝ Κωνσταντίνος Σημίτης, հունիսի 23, 1936(1936-06-23)[1], Պիրեյոս, Հունաստան), հույն քաղաքական գործիչ, Հունաստանի նախկին վարչապետ։ 1996-2004 թվականներին Համահունական սոցիալիստական շարժման առաջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմիտիսը ծնվել է 1936 թվականի հունիսի 23-ին, Պիրեյոսում։ Նա Գերմանիայի Մարբուրգի համալսարանում սովորել է իրավունք, իսկ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում՝ տնտեսագիտություն։ Ամուսնացած է Դաֆնի Արկադիուի հետ, ունի երկու դուստր։ Որպես պրոֆեսոր իր դասախոսական գործունեությունը սկսել է Գերմանիայի Կոնստանցայի համալսարանում։

1965 թվականին վերադարձել է Հունաստան։ Ակտիվ մասնակցություն է ունեցել երկրում ռազմական ռեժիմի դեմ պայքարին (1967-1974), դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ 1969 թվականին լքել է երկիրը և տեղափոխվել Գերմանիա։ Նրա կինը երկու ամիս անցկացրել է ճաղերի հետևում։ 1970 թվականին Սիմիտիսը դարձել է Գերմանիայում ստեղծված Համահունական ազատագրական շարժման անդամ։

1974 թվականին վերադարձել է Հունաստան և դարձել Համերկրային սոցիալիստական շարժում կուսակցության հիմնադիրներից մեկը։ Նա ընտրվել է կուսակցության գործադիր բյուրոյի և կենտրոնական կոմիտեի անդամ։ 1977 թվականից պրոֆեսոր էր Աթենքի Պանդիոն համալսարանում։ 1981 թվականի ընտրություններում տարած հաղթանակից հետո նշանակվել է գյուղատնտեսության նախարար։ Տարբեր ժամանակներում եղել է ազգային Էկոնոմիկայի, կրթության և արդյունաբերության նախարարներ։

1996 թվականի հունվարի 18-ին Անդրեաս Պապանդրեուի պաշտոնաթողությունից հետո, նա Համերկրային սոցիալիստական շարժման խորհրդարանական խմբի կողմից ընտրվել է վարչապետ։ Նույն թվականի հունիսի 30-ին Համերկրային սոցիալիստական շարժման 4-րդ համագումարում, Սիմիտիսն ընտրվեց կուսակցության նախագահ։ Կուսակցությունը հաղթեց 1996 թվականի սեպտեմբերի 22-ի խորհրդարանական ընտրություններում, և Սիմիտիսը կրկին ընտրվեց վարչապետ։ Հինգերորդ Կոնգրեսում (1999) կրկին ընտրվել է կուսակցության նախագահ։ 2000 թվականի ապրիլի 9-ի ընտրություններում Սիմիտիսը և իր կուսակցությունը հաղթեցին ձայների շատ չնչին տարբերությամբ։ 2001 թվականի հոկտեմբերին կուսակցության 6-րդ համագումարում Սիմիտիսը վերընտրվել է կուսակցության նախագահ։

2004 թվականի հունվարի 7-ին Կոստաս Սիմիտիսը հայտարարեց կուսակցության նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին։ 2004 թվականի փետրվարի 8-ին Գեորգիոս Պապանդրեուն ընտրվեց կուսակցության նախագահ։ Չնայած Պապանդրեուի ժողովրդականությանը, 2004 թվականի մարտի 7-ի ընտրություններում հաղթել է պահպանողական «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, և վարչապետ է դարձել Կոստաս Կարամանլիսը։

Կոնստանտինոս Սիմիտիսը 2003 թվականի առաջին կեսին Եվրոպական խորհրդի նախագահն էր` որպես Հունաստանի վարչապետ։

2009 թվականին Կոստաս Սիմիտիսը հայտնվել է Հունաստանում «Siemens» ընկերության հետ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ 2011 թվականի հունվարին խորհրդարանական քննչական հանձնաժողովը հրապարակել է Սիմիտիսի գլխավորած կառավարության նախկին նախարարների քրեական պատասխանատվության վերաբերյալ հանձնարարականները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստաս Սիմիտիս» հոդվածին։