Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ
Cornwall and West Devon Mining Landscape Tirwedh Balweyth Kernow ha Dewnens West*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Միացյալ Թագավորություն
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2006  (30-րդ նստաշրջան)
Համար 1215
Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ (Միացյալ Թագավորություն)##
Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ (Միացյալ Թագավորություն)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ (անգլ.՝ Cornwall and West Devon Mining Landscape Tirwedh Balweyth Kernow ha Dewnens West), հանքարդյունաբերական լանդշաֆտ Մեծ Բրիտանիայի տարածքում, որն արտացոլում է 17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում արդյունաբերական հեղափոխության ընթացքում Մեծ Բրիտանիայի հանքարդյունաբերության և պղնձի, անագի արդյունահանման մեթոդների զարգացումը։ Պահպանված հանքերը, մեքենասրահները, հալման վառարանները և բազմաբնույթ օժանդակ շինությունները թույլ են տալիս պատկերացում կազմել լեռնահարստացման բնակավայրերի Կոռնուոլի ավանդույթների ծագման մասին, որոնք 1860-ականներից հետո տարածվել են ամբողջ աշխարհում և գործում են մինչև օրս[1]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Նիք Ջոնսոնը նկատել է, որ ամբողջ աշխարհում շուրջ 175 օբյեկտներ կազմավորվել են Կորնուոլի լեռնարդյունաբերական լանդշաֆտի ազդեցության ներքո՝ տարածաշրջանի բնակիչների կողմից[2]։

19-րդ դարի սկզբին Կոռնուոլում և արևմտյան Դևոնշիրում արտադրվել է ամբողջ համաշխարհային պղնձի երկու երրորդ մասը։ 2006 թվականին հանքարդյունաբերական լանդշաֆտն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։ Ներառման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է արքայազն Չարլզը, տեղի է ունեցել 2007 թվականի մայիսի 10-ին Կոռնուոլի Cotehele House-ում[3]։ Փորձագետների կարծիքի համաձայն՝ համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակը կավելացնի զբոսաշրջիկների հոսքը տարեկան 60 000 մարդով։

Օբյեկտը պաշտպանում է 10 հանքարդյունաբերական շրջաններ, որոնք ձևավորվել են 1700-1914 թվականների ընթացքում և հանդիսանում են առավել նշանակալի և լավ պահպանված։ Ստորև ներկայացված շրջաններն այնպիսի կարգով, ինչպես գտնվում են օբյեկտի կայքում՝ նշելով համարը և տարածքը[4]՝

  • A1 (անգլ.՝ St.Just Mining District) 2671 հեկտար
  • A2 (անգլ.՝ Port of Hayle) 207 հեկտար
  • A3 (անգլ.՝ Tregonning and Trewavas Mining District) 4483 հեկտար
  • A4 (անգլ.՝ Wendron Mining District) 810 հեկտար
  • A5 (անգլ.՝ Camborne & Redruth Mining District) 1403 հեկտար
  • A6 (անգլ.՝ Gwennap Mining District) 3045 հեկտար
  • A7 (անգլ.՝ St.Agnes Mining District) 1225 հեկտար
  • A8 (անգլ.՝ Luxulyan Valley) 274 հեկտար
  • A9 (անգլ.՝ Caradon Mining District) 1436 հեկտար
  • A10 (անգլ.՝ Tamar Valley) 4164 հեկտար

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենթ Ջասթ Թամար գետ Պերան
Սենթ Ագնես Կարադոն Ռեդրաթ Սենթ Ջասթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Cornwall and West Devon Mining Landscape» (անգլերեն). ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  2. «Heritage site bid gets go-ahead» (անգլերեն). BBC News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  3. «Prince of Wales inaugurates World Heritage site of the Cornwall and West Devon Mining Landscape» (անգլերեն). ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  4. «The World Heritage Site Areas» (անգլերեն). Cornish Mining World Heritage. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ» հոդվածին։