Կոնվերտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնվերտեր (անգլ. converter, լատ. converto — փոխել, փոխակերպել), մետալուրգիական ագրեգատ։

Տեսակները[խմբագրել]

Թթվածին կամ օդ ներփչելով հալված թուջից պողպատ, ինչպես նաև օդ ներփչելով շտեյններից թերապատրաստ պղինձ կամ մաքուր շտեյն ստանալու համար։ Կոնվերտերները լինում են տանձաձև կամ գլանաձև են։ Սև մետալուրգիայում Կոնվերտերները լինում են թուջը օդով ներքևից (բեսեմերյան պրոցես, թոմասյան պրոցես) և թթվածնով վերևից (թթվածնա-կոնվերւոեբային պրոցես) ներփչելով։

Աշխատանքի մեխանիզմը[խմբագրել]

Իրանը պողպատե պատյան է, ֆուտերված հրահեստ աղյուսով, թթվային՝ բեսեմերյան կոնվերտերում և հիմնային՝ թոմասյան կոնվերտերոում։ Ֆուտերված հատակն ունի օդի մատուցման ծայրափողակներ։ Օդը սնամեջ դարձյակի և կարճախողովակի միջով տրվում է օդի տուփին, որտեղից և մղվում է թուջի մեջ ու այն ներփչում։ Փչման ճնշումը զգալի մեծ է թուջի ֆերոստատիկ ճնշումից, որը և օդափչման ժամանակ պահպանում է ծայրափողակները թուջով լցվելուց։ կոնվերտերի իրանը ուղղաձիգ առանցքի նկատմամբ համաչափ չէ։ Նրա ետևի պատը դեպի դուրս ունի կորություն, որը հնարավորություն է տալիս հորիզոնական դիրքում մեծացնելու կոնվերտերի տարողությունը։ Վերևի անցքի (բկանցքի) միջով լցվում է թուջը, դուրս թափվում պողպատը և խարամը, ինչպես նաև դուրս են գալիս ներփչման ժամանակ առաջացած կոնվերտերային գազերը։ Կոնվերտերի դիրքը թուջի լցման ընթացքում հորիզոնական է, իսկ ներփչման ժամանակ՝ ուղղաձիգ։ Կոնվերտերի պտույտը հորիզոնական առանցքի շուրջը կատարվում է հատուկ հաղորդակի միջոցով։ Կոնվերտերի հատակը խուլ է, իսկ ծայրափողակները տեղադրված են ետևի պատի մեջ հորիզոնական դիրքով, այնպես, որ օդով կամ համակցված (օդը թթվածնով) փչումը ուղղվում է թուջի մակերևույթին։ Այն կոնվերտերներում, որտեղ թուջի ներփչումը կատարվում է վերևից, թուջի խառնուկների օքսիդացումն ընթանում է արագ, որի հետևանքով բարձրանում է պողպատի ստացման արտադրողականությունը, և իջնում ինքնարժեքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png