Կոնվերգենցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնվերգենցիա (լատ.՝ convergo-մոտենալ, նմանվել), օրգանիզմների արտաքին կամ ներքին կառուցվածքի հատկանիշների միանմանությունը, որը հիմնված է ոչ թե ծագման միասնության, այլ գոյության նման պայմաններին հարմարվելու վրա։ Կոնվերգենցիայի հետևանքով տարբեր օրգանիզմների միևնույն ֆունկցիա կատարող օրգանները ստանում են նման կազմություն։ Օրինակ՝ բրածո սողուններից՝ իխթիոզավրերի, կաթնասուններից՝ դելֆինների և ձկների մարմնի ձևի ու առջևի վերջավորությունների նմանությունը կամ պարկավոր և ընկերքավոր կաթնասունների որոշ ձևերի, ինչպես նաև պտերոզավրերի և թռչունների նմանությունը։ Բույսերում կոնվերգենտային նմանությունն արտահայտվում է կռզիների (կակտուսների) և իշակաթնուկների, տարբեր միջատակեր բույսերի միջև։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png