Կոնստանտին Վերմիշև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Վերմիշև
Ծնվել էնոյեմբերի 19, 1901(1901-11-19)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 30, 1973(1973-12-30)[1] (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
Ծնողներհայր՝ Քրիստափոր Վերմիշյան
ԵրեխաներՍեդա Վերմիշևա

Կոնստանտին Քրիստափորի Վերմիշև (նոյեմբերի 19, 1901(1901-11-19)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 30, 1973(1973-12-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի տնտեսագետ։ Տնտեսագիտության թեկնածու (1953 թ.):

Գրիգոր և Յուրի Վերմիշևների եղբայրը, Սեդա Վերմիշևայի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Վերմիշևը ծնվել է 1901 թվականին Թիֆլիսում` Քրիստափոր և Վարվառա (Արղության-Դոլգոռուկայա) Վերմիշևների ընտանիքում[2]։ 1926 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1927-1936 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ֆինժողկոմում և Ժողովրդական տնտեսության խորհրդում, 1936-1941 թվականներին Մոսկվայում եղել է Հայաստանի ներկայացուցիչ։ Հայենական պատերազմից (1941-1945) զորացրվելուց հետո աշխատել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում, 1965-1973 թվականներին` ԽՍՀՄ Պետպլանի տնտեսության և պլանավորման գիտահետազոտական բաժնի վարիչ[3]։

Եղել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը, ԽՍՀՄ թենիսի ֆեդերացիայի անդամ[3]։

Աշխատանքները վերաբերում են հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի, հանքային հումքի համալիր օգտագործման, բնապահպանության հարցերին։ Հանդես է եկել Սևանի ջրերը էներգետիկ նպատակներով օգտագործելու դեմ[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է Ելենա Վերմիշևայի (Մելիք-Կարակոզովա, 1905-1985 թվականներ) հետ։ Ունեցել են երկու երեխա։ Դուստրը` Սեդա Վերմիշևան, պոետ, տնտեսագետ և հասարակական գործիչ է։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Разданский горнохимический комбинат, Е., 1962.
  • Приумножение силы (Электрификация Армении в XX веке), Е., 1974[4].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=14918
  2. «Константин Вермишев - Historical records and family trees - MyHeritage». www.myheritage.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. Vermishev, Konstantin (1974). Preumnozhennye sily. A¸astan.