Կոնստանտին Պրովալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Պրովալով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 30, 1949(1949-09-30)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր ապրիլի 9, 2021(2021-04-09) (71 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն  Ռուսաստան

Կոնստանտին Պրովալով (ռուս.՝ Константин Константинович Провалов, սեպտեմբերի 30, 1949(1949-09-30), Մոսկվա, ԽՍՀՄ - ապրիլի 9, 2021(2021-04-09), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Տիրապետում է բենգալերենին և անգլերենին։

1972 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

1996 թվականից մինչև 1999 թվականը եղել է գործադիր քարտուղարության դեպարտամենտի փոխտնօրեն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գործադիր քարտուղարի տեղակալ։

1999 թվականի ապրիլից հանդիսանում է գլխավոր քարտուղարության (դեպարտամենտի) տնօրենի տեղակալ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ։

2000 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2006 թվականի հուլիսի 25-ը Էստոնիայի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

2006 թվականից մինչև 2012 թվականը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատմա-փաստագրական դեպարտամենտի տնօրեն

2012 թվականից Չեխիայում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի հուլիսի 9)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2007 թվականի նոյեմբերի 28)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]