Կոնստանտին Ալյանչիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Ալյանչիկով
մայիսի 16, 1874(1874-05-16) - օգոստոսի 17, 1936(1936-08-17) (62 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանՍենտ-Ժենևիև-դե-Բուա
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունԱլեքսանդրովյան ռազմական ուսումնարան և Ալեքսանդրովյան ռազմա-իրավաբանական ակադեմիա
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի թրերով շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Order of Saint Vladimir 4th class with swords and bow Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Կոնստանտին Ալյանչիկով (ռուս.՝ Константин Николаевич Алянчиков, մայիսի 16, 1874(1874-05-16) - օգոստոսի 17, 1936(1936-08-17), Փարիզ), գեներալ-լեյտենանտ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, Սպիտակ շարժման մասնակից, ուղղափառ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1874 թվականի մայիսի 16-ին, սերել է ռյազանյան ազնվականներից։ 1891 թվականի սեպտեմբերի 1-ին ավարտել է Մոսկովյան 3-րդ կադետական կորպուսը, 1893 թվականին՝ Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարանը և, ստանալով պոդպորուչիկի կոչում, ծառայության է անցել 16-րդ հրետանային բրիգադում։ Այնուհետև ծառայել է Կովկասյան ռեզերվային հրետանային բրիգադայում։ 1903 թվականին ավարտել է Ալեքսանդրովյան ռազմա-իրավաբանական ակադեմիան (1-ին կարգով)։ 1904 թվականի հունիսի 16-ից ռազմանավային պաշտոնի թեկնածու էր, 1906 թվականի նոյեմբերի 6-ից եղել է պահեստազորում։

1907 թվականի նոյեմբերի 30-ին նշանակվել է Մերձամուրյան ռազմական օկրուգի ռազմական քննիչ, 1909 թվականի մայիսի 28-ից` Վիլենի ռազմա-օկրուգային դատարանի դատախազ, 1914 թվականի օգոստոսի 23-ից` 190-րդ հետևակային գնդի հրամանատարի օգնական, 1915 թվականի մայիսի 14-ից` 28-րդ Սիբիրյան հրաձգային գնդի հրամանատար, 1916 թվականի փետրվարի 3-ից` 129-րդ հետևակային դիվիզիայի բրիգադի հրամանատար, 1917 թվականի փետրվարի 8-ից` 5-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, 1917 թվականի մայիսի 20-ից մինչև հունիսի 14-ը`129-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, 1917 թվականի օգոստոսի 14-ից եղել է Մինսկի ռազմական օկրուգի շտաբի ռեզերվում։ Ռուսաստանի հարավի Զինված ուժերում մասնակցել է Սպիտակ շարժմանը։ Մինչև 1920 թվականի աշնանը էվակուացվել է Թեոդոսիայից, էմիգրացիայում է եղել Ֆրանսիայում։ 1930 թվականին Փարիզում ելույթ է ունեցել մեծ իշխան Կիրիլ Վլադիմիրովիչի կայսերական տիտղոսի ընդունման արարողությանը։

Մահացել է 1936 թվականի օգոստոսի 17-ին Փարիզում, թաղված է Սենտ-Ժենեվեվ-դե-Բուա գերեզմանատանը։

Ռազմական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոդպորուչիկ (07.08.1893)
  • Պորուչիկ (13.07.1897)
  • Շտաբս-կապիտան (28.08.1900)
  • Կապիտան (23.05.1903) գիտական հաջողությունների համար
  • Փոխգնդապետ (06.12.1907)
  • Գնդապետ (06.12.1911)
  • Գեներալ-մայոր (06.12.1915)
  • Գեներալ-լեյտենանտ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1905)
  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (1910)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (20.05.1915)
  • Գեորգիևյան զենք (10.06.1915)-109-րդ Վոլգյան հետևակային գնդում հաջողությունների համար
  • Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (29.09.1915)
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան սրերով (17.03.1916).

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Список полковникам по старшинству. Составлен по 01.03.1914. — СПб., 1914.
  • Залесский К. А. Кто был кто в Первой мировой войне. — М., 2003.
  • «Военный орден святого великомученика и победоносца Георгия. Биобиблиографический справочник» РГВИА. — М., 2004.
  • Картотека участников Белого движения, составляемая С. В. Волковым, Е. А. Волковой и И. И. Вишняковой и представленная на сайте «Русское зарубежье»
  • Российское зарубежье во Франции. 1919—2000. Биографический словарь. — Т. 1: А-К. / Сост. Мнухин Л., Авриль М., Лосская В. — Наука; Дом-музей Марины Цветаевой. — М.: 2008. Информацию предоставил Константин Подлесский
  • Волков С. В. Генералитет Российской империи: Энциклопедический словарь генералов и адмиралов от Петра I до Николая II. — В 2-х т. — М.: Центрполиграф, 2009.
  • ВП 1914—1917 и ПАФ 1917.
  • ВП по военному ведомству // Разведчик. — № 1291, 04.08.1915.
  • ВП по военному ведомству // Разведчик. — № 1295, 01.09.1915.