Կոմսուհի Մոնիկա ցու Սոլմս-Լաուբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմսուհի Մոնիկա ցու Սոլմս-Լաուբախ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1929(1929-08-08) կամ օգոստոսի 8, 1924(1924-08-08)[1]
ԾննդավայրSchloss Laubach, Laubach, Գիսեն, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էհունիսի 4, 2015(2015-06-04)[1]
ԳերեզմանQ124736590?[2]
Կրոնլյութերականություն
ԱմուսինErnst August, Prince of Hanover?
Ծնողներհայր՝ Count Georg Friedrich, 9th Count of Solms-Laubach?[1], մայր՝ Princess Johanna Marie, Countess of Solms-Laubach?[1]
 Princess Monika, Princess of Hanover Վիքիպահեստում

Մոնիկա, Հանովերի արքայադուստր, Բրունսվիք-Լյունբուրգի դքսուհի (անգլ.՝ Countess Monika zu Solms-Laubach, ծնյալ՝ Կոմսուհի Մոնիկա ցու Սոլմս-Լաուբախ, օգոստոսի 8, 1929(1929-08-08) կամ օգոստոսի 8, 1924(1924-08-08)[1], Schloss Laubach, Laubach, Գիսեն, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա - հունիսի 4, 2015(2015-06-04)[1]), գերմանացի ազնվականուհի և բարերար, Հանովերի արքայազն Էռնեստ Ավգուստոսի երկրորդ կինը։ Ծննդյամբ լինելով Սոլմս-Լուբախի տոհմից՝ ամուսնության բերումով դարձել է Հանովերի արքայադուստր ու Բրունսվիք-Լյունբուրգի դքսուհի։ Հիմնադրել է Լաուբախի Դոլհաուս թանգարանը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմսուհի Մոնիկա ցու Սոլմս-Լաուբախը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 8-ին Գերմանիայի Հեսսեն նահանգի Լաուբախ քաղաքում գտնվող հմանուն ամրոցում։ Եղել է Սոլմս-Լաուբախի 9-րդ կոմս Գեորգի չորրորդ երեխան։ Նրա ընտանիքը եղել է Սոլմս-Լաուբախ նահանգի ինքնիշխան տոհմը, բայց 1806 թվականին ընդգրկվել են Հեսսենի Մեծ Դքսության մեջ[փա՞ստ]։

Կոմսուհու ծննդավայրը՝ Լաուբախ ամրոցը

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի հուլիսի 16-ին քաղաքացիական արարողությամբ ամուսնացել է Հանովերի արքայազն Էռնեստ Ավգուստոսի հետ։ Եկեղեցական արարողությունը տեղի է ունեցել 1981 թվականի հուլիսի 17-ին Լաուբախում[3]։ Արքայազնի երկրորդ կինն էր․ առաջին կինը արքայադուստր Օրթրուդ Գլյուքսբուրգն էր, որը մահացել էր 1980 թվականին[4]։ 1772 թվականին ընդունված Թագավորական ամուսնությունների ակտի համաձայն՝ նրանց ամուսնությունը պետք է հաստատվեր բրիտանական միապետի կողմից, որպեսզի Էռնեստ Օգոստոսը մնար բրիտանական գահաժառանգության իրավահաջորդության շարքում։ Եղիսաբեթ II-ը հավանություն է տվել նրանց ամուսնությանը 1981 թվականի հունիսի 10-ին[5]։

Հետագա կյանք ու մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի նոյեմբերին արքայադուստր Մոնիկան աճուրդի է հանել զարդերի հավաքածու, որը նախկինում պատկանել էր արքայադուստր Տիրա Դանիացուն։ Հավաքածուն, որտեղ կային սկզբնապես Ալեքսանդր III-ին, Մարիա Ֆեոդորովնային, Օլգա Ալեքսանդրովնային, Հունաստանի թագավոր Գեորգիոս I-ին ու Ալեքսանդրա Դանիացուն պատկանած զարդեր, աճուրդի հանված կայսերական նվերների ամենամեծ խմբաքանակն էր, 2004 թվականի Ֆորբս հավաքածուց հետո[6][7]։

Լաուբախի Ավետարանական եկեղեցի

Հիմնադրել է Princess Monika of Hanover Foundation ֆոնդը, որի օգնությամբ 2011 թվականին ստեղծել է Լաուբախի Դոլհաուս թանգարանը։ Թանգարանում հանրությանն է ներկայացված նրա մանկության տիկնիկների տների հավաքածուն[8][9], որի կազմում ընդգրկված են 1820-1930 թվականների ընթացքում պատրաստված տիկնիկների տներ[10]։ Թանգարանը բացվել է 2011 թվականի հոկտեմբերին[11]։

Մահացել է 2015 թվականի հունիսի 4-ին, ամուսնու քրոջ՝ արքայադուստր Ալեքսանդրա Հանովերցու մահից երեք օր անց[7][8]։ Լյութերական թաղման արարողությունը տեղի է ունեցել Լաուբախի Ավետարանական եկեղեցում հունիսի 15-ին[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Lundy D. R. The Peerage
  2. Find A Grave — 1996.
  3. Opfell, Olga S. (2001 թ․ ապրիլի 15). Royalty Who Wait: The 21 Heads of Formerly Regnant Houses of Europe. Jefferson, North Carolina: McFarland & Company, Inc. էջ 46. ISBN 0786409010.
  4. de Badts de Cugnac, Chantal. Coutant de Saisseval, Guy. Le Petit Gotha. Nouvelle Imprimerie Laballery, Paris 2002, pp. 58–62, 66. (French) 2-9507974-3-1
  5. Leigh, N.E. (1981 թ․ հունիսի 12). «Privy Council Office». The London Gazette. The Stationery Office. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  6. Warren, Simon; Weigman, Matthew (2008 թ․ հոկտեմբերի 13). «Sotheby's Announces the Sale of Imperial and Royal Presents». Sotheby's. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  7. 7,0 7,1 Meise, Rüdiger (2015 թ․ հունիսի 12). «Monika von Hannover ist tot». Göttinger Tageblatt. Madsack. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  8. 8,0 8,1 «Laubacher trauern um "ihre Monika"». Gießener Anzeiger. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  9. «Laubach: Das Tor zum Vogelsberg». Reiseziele Deutschland. 2018 թ․ մարտի 7. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  10. «Puppenstubenmuseum Laubach: Eröffnung mit Prinz von Preußen». Gießener Allgemeine. 2011 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  11. «Faszinierende Puppenstuben: "Die Große Welt im Kleinen"». Puppenstuben Museum. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  12. «Monika von Hannover: Obituary Notice». Frankfurter Allgemeine Zeitung. 2015 թ․ հունիսի 10. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմսուհի Մոնիկա ցու Սոլմս-Լաուբախ» հոդվածին։