Կոմունիստական գումարտակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմունիստական գումարտակներ (ռուս.՝ Коммунистические батальоны), կամավոր զորային կազմակերպություններ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) տարիներին գործող ժողովրդական աշխարհազորի ձև։

Ստեղծվել են ԽՄԿԿ քաղկոմների և շրջկոմների նախաձեռնությամբ, ոչ զորակոչային կամավորներից՝ քաղաքների և արդյունաբերական շրջանների անմիջական պաշտպանության նպատակով։ Կոմունիստները և կոմերիտականները կազմել են կոմունիստական գումարտակների թվային կազմի գերակշռող մասը։

Կոմունիստական գումարտակների մատակարարումը ապահովել են տեղական ձեռնարկությունները, կազմակերպությունները, կուսակցական և սովետական մարմինները։ Նրանց ռազմական գործողությունների ղեկավարությունը իրականացրել է ռազմաճակատի տվյալ տեղամասի զինվորական հրամանատարությունը։

Ստեղծվել են Մոսկվայում, Լենինգրադում, Տուլայում, ապա ծավալվել Սևաստոպոլում, Օդեսայում, Ստալինգրադում և երկրի այլ քաղաքներում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 555