Կղեսուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կղեսուրք (Կլեյսուրի), լեռնանցք Հայկական լեռնաշխարհում, Հայկական Տավրոս լեռնաշղթայի կենտրոնական մասում, 1360 մ բարձրության վրա։ Տիգրիս գետի ավազանը կապում է Արածանիի հովտի հետ։ Կղեսուրով է անցնում Դիարբեքիր - Ռեշ - Դարխին - Դիադին - Գենչ ճանապարհը, որն ունի տեղական նշանակություն։ Կղեսուրի հյուսիսային մասում է Ոլոր բերդը։