Կլեոնիկի Ասպրիոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլեոնիկի Ասպրիոտի
հուն․՝ Κλεονίκη Ασπριώτη
Ծնվել է1870[1]
ԾննդավայրՎառնա, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1938 կամ 1930[2]
Մահվան վայրԱթենք
ՔաղաքացիությունՀունաստան
Մասնագիտություննկարչուհի
ՈճԱկադեմիզմ, Իմպրեսիոնիզմ
Ժանրգեղանկարչություն
ՈւսուցիչՆիկոլաոս Գիզիս[2]
 Kleoniki Asprioti Վիքիպահեստում

Կլեոնիկի Ասպրիոտի (հուն․՝ Κλεονίκη Ασπριώτη , 1870[1], Վառնա, Օսմանյան կայսրություն - 1938 կամ 1930[2], Աթենք, Հունաստան), 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հույն նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեոնիկի Ասպրիոտին ծնվել է 1870 թվականին հույների ընտանիքում, Օսմանյան կայսրությունում՝ Վառնայում։ 8 տարի անց իր քաղաքը դարձավ բուլղարական պետության մի մասը։ Ասպրիոտին նախնական կրթությունը ստացել է Վառնայում, իսկ հետո ուսումը շարունակել է Կոստանդնուպոլսում։

Կոստանդնուպոլսից հետո Ասպրիոտին գնում է Պրահա դեկորատիվ արվեստ ուսումնասիրելու։ 1890-1895-ական թվականներին Ասպրոտինը ապրել է Մյունխենում, որտեղ դառնալով հունական ակադեմիայի նկարիչ Նիկոլաոս Գիզիսի ուսուցչուհին։ Այդ տարիներին նա միայն զբաղվում էր գեղանկարչությամբ։ 1895 թվականին նկարչուհին բնակություն հաստատեց Փարիզում։ Փարիզում աշխատելով, Ասպիոտին հիմնականում նկարում էր հայտնի մարդկանց դիմանկարներ։ 1875 թվականին ծանոթանում է շվեդ քանդակագործ Կարլ Միլլեսի հետ, որն էլ 1899 թվականին այս հայտնի զույգի ամուսնության նախապայման է հանդիսանում[3]։

20-րդ դարի առաջին տասնամյակին ապրել և աշխատել է Կոստանդնուպոլսում և Աթենքում։ 1992 թվականին Կոստանդնուպոլսում պայմանների վատանալու պատճառով Ասպիոտին 1927 թվականից վերջնական որոշում կայացրեց բնակությունը հաստատել Աթենքում։

Նկարչուհին 1900-ական թվականներից սկսեց իր աշխատանքները ցուցադրել Փարիզում, Կոստանդնուպոլսում և Աթենքում։ 1910-1915-ական թվականներին նկարչուհին նկարեց իր «Իտալացի տղան», «Ոգեշնչում», «Նկարիչ» աշխատանքները[4]։ Կլեոնիկի Ասպրիոտին մահացել է 1938 թվականին Աթենքում (Այլ աղբյուրներով 1930-ին[5]։ Նրա աշխատանքների մի փոքր մասը գտնվում է Աթենքի ազգային պատկերասրահում[6]։ Նկարչուհու աշխատանքները ցուցադրվում են միջազգային արվեստի ստեղծագործությունների աճուրդներում[7][8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Répertoire des artistes (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.nationalgallery.gr/el/zographikh-monimi-ekthesi/painter/aspriotou-kleoniki.html
  3. The Milles family - Millesgården
  4. «Κλεονίκη | openarchives.gr». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  5. «On-Line Δημοπρασίες». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  6. Ασπριώτη Κλεονίκη – Kleoniki Asprioti [1870-1938] | paletaart – Χρώμα & Φώς
  7. http://www.arcadja.com/auctions/en/aspriotou_kleoniki/artist/321623/
  8. Kleoniki Aspriotou Biography, Works of Art, Auction Results | Invaluable