Կին Էնդատե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կին Էնդատե
ԱԱՀ՝ Կին Էնդատե
Ծննդյան օր՝ 15.12.1960
Ծննդավայր՝ Իվաիձումի, Իվատե
Քաղաքացիություն՝ Ճապոնիա ճապոնիա
Ազգություն ճապոնացի

Կին Էնդատե (ճապոներեն՝ 円館 金, ծնվ. 1960 թ. դեկտեմբերի 15-ին), ճապոնացի սիրող-աստղագետ և աստերոիդների հայտնաբերող: Ծնվել է Իվաիձումի քաղաքում Իվատե պրեֆեկտուրայում, ավարտել է դիզայնի դպրոց:

Կին Էնդատեն հանդիսանում է աստերոիդների հայտնաբերողներից ամենահաջողակներից մեկը: Աստղալուսանկարչությամբ նա սկսել է զբաղվել բավականին վաղուց, դեռևս միջնակարգ դպրոցում, սակայն խորացված աստղագիտական դիտարկուներ սկսել է կատարել միայն 1986 թվականից[1][2]: Իր գործունեության ընթացքում նա հայտնաբերել է ավելի քան 594 աստերոիդ, դրանց մեծամասնությունը մեկ այլ ճապոնացի աստղագետ Կաձուրո Վատանաբեյի հետ[3], դրանց թվում տրոյացի աստերոիդ ((5648) 1990 VU1) և մարսը-հատող ((6500) Կոդայրա):

Նրա պատվին է անվանվել (4282) Էնդատե աստերոիդը[1], իսկ մեկ այլ աստերոիդ անվանվել է նրա հարազատ քաղաքի պատվին` (4460) Բիհորո[4]:

Բովանդակություն

Տես նաև [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. 1,0 1,1 Փոքր մոլորակների տեղեկագրեր/Փոքր մոլորակներ և գիսաստղներ (PDF) 8 հունիս 1990
  2. Մոնոքրոմ աշխարհը
  3. «Փոքր մոլորակների հայտնաբերողներ»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ http://www.webcitation.org/669dKVNYj։ Վերցված է 1 հունվար 2011։ 
  4. Փոքր մոլորակների տեղեկագիր 16595(PDF) ՄԱՄ Փոքր մոլորակների կենտրոն. 8 hwunis 1990

Գրականություն [խմբագրել]

  • Ջոն Ռոբերտ Սպենսեր և Ժաքլին Միտոն. Մեծ գիսաստղի բախումը. Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն, 1995. էջեր` 13-14

Արտաքին հղումներ [խմբագրել]