Կիմ Ջոնգ Իլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կիմ Ջոնգ Իլ
김정일
Kim Jong-il on August 24, 2011.jpg
Հյուսիսային Կորեայի ազգային պաշտպանության հանձնաժողովի 2-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝ ապրիլի 9, 1993
Լքեց պաշտոնը՝ դեկտեմբերի 17, 2011
Նախորդող՝ Կիմ Իր Սեն
Հաջորդող՝ Կիմ Յոնգ Նամ
Ծննդյան օր՝ մարտի 16, 1942 (1942-03-16) (70 տարեկան)
Ծննդավայր՝ Վյատսկոյե
Վախճանի օր՝ դեկտեմբերի 17, 2011
Վախճանի վայրը՝ Փխենյան

Կիմ Ջոնգ Իլ (կորեերեն՝ 김정일, ծնված որպես Յուրի Իրսենևիչ Կիմ), հայտնի նաև «Սիրելի Առաջնորդ» պատվանունով, (1941/1942 թ. փետրվարի 16 –- 2011 թ. դեկտեմբերի 17), Հյուսիսային Կորեայի նախկին դե ֆակտո առաջնորդը (1994-2011 թթ.), Կորեայի բանվորական կուսակցության գլխավոր քարտուղար, Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Կորեայի ժողովրդական բանակի գերագույն հրամանատար: Կիմ Ջոնգ Իլը Կիմ Իր Սենի ավագ որդին և հաջորդն է:

Նրա մահվան մասին Հյուսիսային Կորեայի մամուլը հաղորդեց երկու օր անց, 2011 թ. դեկտեմբերի 19-ին:

Բովանդակություն

[խմբագրել] Անվան արտասանությունը, տառադարձությունը և կառուցվածքը

Համաշխարհային մամուլում, ինչպես նաև Հայաստանի որոշ ԶԼՄ-ներում նրա անունը գրվում է Կիմ Ջոնգ Իլ ձևով (և վերջինին համապատասխան տառադարձություններով): Հայաստանում տարածված են նաև ռուսերեն տառադարձության հայատառ տարբերակները ՝ Կիմ Չեն Իր կամ Կիմ Չեն Իռ:

Նրա անունը կորեերեն գրվում է 김정일 ձևով, որի ստանդարտ արտասանությունը մոտավորապես «Կիմ Ջոնգ Իլ» է: Հյուսիսային Կորեայում նույն անունը արտասանվում է (մոտավոր տառադարձությամբ) որպես «Կիմ Ձոնգ Իլ»:

Կիմ Ջոնգ Իլի ազգանունն է Կիմ: Ըստ Հեռավոր Արևելքի սովորության, կորեերենում նույնպես ազգանունը նախորդում է անունին: Հայաստանում տարածված «Կիմ» անունը Կիմ Ջոնգ Իլի հայր՝ Կիմ Իր Սենի անունի օգտագործում է, որպես արական անուն (ինչպես նաև Մարատ անունը՝ ֆրանսիացի հեղափոխական Մարատի ազգանունից է ծագել):

[խմբագրել] Պատվանունները

Կիմ Ջոնգ Իլի մասին խոսելիս Հյուսիսային Կորեայում պարտադիր էր պատվանունների օգտագործումը: Ամենատարածված պատվանունը եղել է «Սիրելի Առաջնորդ» (կոր. 친애하는 지도자, Չինեհանուն Ճիդոջա): Գործածվում էին նաև հետևյալ պատվանունները. «Իմաստուն ղեկավար», «Ժողովրդի Հայր», «Մեր Կուսակցության և Մեր Ժողովրդի Մեծ Առաջնորդ», «Սիրված և Հարգված Գեներալ», «Սոցիալիզմի Արեգակ», «21-րդ Դարի Համաշխարհային Առաջնորդ», «Երկնքից Իջած Հոյակապ Մարդ», «Անխոցելի և անհաղթ գեներալ», «Փրկիչ», «Հեղափոխական Եղբայրական Սիրո Բարձրագույն Մարմնավորում»: Ավելի քան 50 պատվանուն էր կրում իր կյանքի ընթացքում:

[խմբագրել] Կենսագրություն

Ըստ Կիմ Ջոնգ Իլի պաշտոնական կենսագրության, նա ծնվել է 1942 թ. փետրվարի 16-ին, Պեկտու լեռան վրայի զինվորական ճամբարում: Նրա ծնունդը նախագուշակեց մի ծիծեռնակ, իսկ ծննդի ժամանակ երևաց երկակի ծիածան: Ըստ խորհրդային տվյալների, ծնվել է 1941 թվականին, Վյատսկոյե գյուղում, Խաբարովսկի մոտակայքում:

Դպրոցական կրթությունը ստացել է Փենյանում (ըստ ոմանց՝ Չինաստանում): Անգլերենը սովորել է Մալթայում:

1980-ական թվականներին արդեն համարվում էր Կիմ Իր Սենի հաջորդող, ստանձնեց զանազան կուսակցական և պետական պաշտոններ: Մամուլում արդեն հիշատակվում էր որպես «Սիրելի Առաջնորդ»: 1991 թվականին դարձավ Կորեայի ժողովրդական բանակի գերագույն հրամանատար: 1993 թվականին ստանձնեց Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

1994 թվականին, նրա հոր վախճանից հետո դարձավ Հյուսիսային Կորեայի դե ֆակտո ղեկավարը: Միայն 1997 թվականին ստացավ Կորեայի բանվորական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը (հաջորդ տարի Կիմ Իր Սենն անվանվել է «Հավերժական Նախագահ» ետմահու տիտղոսը:)

Կիմ Ջոնգ Իլը հիմնականում շարունակում էր իր հոր քաղաքականությունը: Երկրի քաղաքական, հասարակական և տնտեսական համակարգի բոլոր դրսևորումները կոմունիստական կառավարության կողմից էին ղեկավարվում: Կիմ Ջոնգ Իլի ժամանակ բանտերում եղել է 200,000 քաղբանտարկյալ:

Կիմ Ջոնգ Իլը կարևորում էր ռազմական միջոցների զարգացումը, մանավանդ միջուկային ծրագիրը, նաև գյուղատնտեսության հաշվին: Իննսունական թվականների Մեծ Սովի ժամանակ մահացել է 1-3,5 միլիոն մարդ:

2008 թ. հոկտեմբերի 29-ին հաղորդվել է, որ Կիմ Ջոնգ Իլը տարվել է հիվանդանոց: Նրա առողջական վիճակը գնալով վատանում էր: 2009 թվականին Կիմ Ջոնգ Ուն ներկայացվեց որպես նրա հաջորդողը:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությունը հաղորդում է Կիմ Ջոնգ Իլի մահվան լուրը (Կիմ Ջոնգ Իլի անունը արտասանվում է 41-րդ վայրկյանում)

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով