Կիմ Եֆրեմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Եֆրեմով
Ծնվել էհոկտեմբերի 14, 1933(1933-10-14)
ԾննդավայրՕրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 2, 2008(2008-06-02) (74 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար, գեղանկար և դիմապատկեր
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կիմ Եֆրեմով (ռուս.՝ Ефремов, Ким Евгеньевич, հոկտեմբերի 14, 1933(1933-10-14), Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 2, 2008(2008-06-02), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս և խորհրդային գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը` ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Եֆրեմովը ծնվել է 1933 թվականի հոկտեմբերի 14-ին, Օրենբուրգի մարզի Բլագադարնոյե գյուղում։ 1957-1961 թվականներին սովորել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության բաժնում` Ն. Մեդովիկովի և Բորիս Ուգարովի մոտ։ 1961 թվականին ավարտել է Վիկտոր Օրեշնիկովի արվեստանոցը` նկարչի որակավորմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Ձկնորսների կանայք» նկարը[2]։

1961 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, իր աշխատանքները ցուցադրելով Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ միասին։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ և ժանրային պատկերներ։ Եղել է ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության անդամ (1992 թվականից` Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն)։ 1964-1968 թվականներին դասավանդել է Ա. Գերցենի անվան Ռուսական պետական մանկավարժական համալսարանում։

Մահացել է 2008 թվականի հունիսի 2-ին, Սանկտ Պետերբուրգում, իր կյանքի 75-րդ տարում։

Կ. Եֆրեմովի աշխատանքները գտնվում են Ռուսաստանի և այլ երկների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Որոշ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ճեղքում» (1960),
  • «Ակումբում» (1961),
  • «Գյուղատնտեսական խանութում» (1962),
  • «Հաղթանակի համար» (1968),
  • «Լիկբեզ» (1969),
  • «Հովիվը»[3] (1971),
  • «Կիրովի գործարանի աշխատող Նիկոլայ Սմոլենկոյի դիմանկարը»[4], «Աշունը արհեստանոցում» (երկուսնել 1972 թվական),
  • «Գարուն»[5], «Երազ» (երկուսնել 1975 թվական),
  • «Թարմ հաց»[6] (1980),
  • «Նկարիչը և մոդելը»[7] (1997),
  • և այլ նկարներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л. : Художник РСФСР, 1987. — С. 44.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург : «Первоцвет», 2007. — С. 87.
  3. Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л. : Художник РСФСР, 1972. — С. 11.
  4. По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л. : Художник РСФСР, 1974. — С. 12.
  5. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1980. — С. 15.
  6. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1983. — С. 13.
  7. Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург : ЦВЗ «Манеж», 1997. — С. 287.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л. : Художник РСФСР, 1972. — С. 11.
  • По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л. : Художник РСФСР, 1974. — С. 12.
  • Арбузов Г. С мыслью о родине. // Ленинградская правда, 1972, 10 октября.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1980. — С. 15.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1983. — С. 13.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л. : Художник РСФСР, 1987. — С. 44.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 4. Кн. 2. — Санкт-Петербург : Гуманитарное агентство Академический проект, 1995. — С. 78.
  • Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург : ЦВЗ «Манеж», 1997. — С. 287.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург : НП-Принт, 2007. — С. 398, 400. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург : «Первоцвет», 2007. — С. 87.
  • РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris : Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — INDEX 48 à 50.
  • Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles : Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p. — Р. 18.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]