Կենտրոնաձիգ ուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Centripetal force.svg

Կենտրոնաձիգ ուժ, նյութական կետի վրա ազդող և կետի շարժման արագությանն ուղղահայաց ուժ, որը կետին հաղորդում Է նորմալ արագացում։ Կենտրոնական ուժի ազդեցությամբ ազատ նյութական կետի շարժումը դառնում Է կորագիծ։ Կենտրոնական ուժը ուղղված Է հետագծի գլխավոր նորմալի ուղղությամբ դեպի կորության կենտրոնը, թվապես հավասար Է mv2/p, որտեղ m-ը կետի զանգվածն Է, v-ն՝ արագությունը, p-ն՝ հետագծի կորության շառավիղը։ Ուղղագիծ շարժման դեպքում կենտրոնական ուժը հավասար է զրոյի։

Գրականություն[խմբագրել]

  • Фриш С. А. и Тиморева А. В. Курс общей физики, Учебник для физико-математических и физико-технических факультетов государственных университетов, Том I. М.։ ГИТТЛ, 1957
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png