Կենսաբանական մուտածին գործոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսաբանական մուտածին գործոններ, սրանց թվին են դասվում օտարածին (էկզոգեն) ԴՆԹ-ի մոլեկուլները, ինչպես նաև տարբեր վիրուսներ։ Օտարածին ԴՆԹ-ի մուտածին ազդեցությունը հայտնի է դեռևս նախորդ դարի կեսերից, երբ ցույց տրվեց, որ տարբեր կենդանի օրգանիզմներից անջատած ԴՆԹ-ի պատրաստուկների ներարկումը պտղաճանճի օրգանիզմ բերում է բազմաթիվ տեսանելի և նույնիսկ մահացու (լետալ) փոփոխությունների, որոնք բացառապես գենային մուտացիաների հետևանք էին։ Նման մուտացիաներին բնորոշ էր քրոմոսոմների որոշակի լոկուսների նկատմամբ դրսևորվող մեծ յուրահատկություն, այսինքն որոշ գեների մուտացիայի հաճախությունը մեծանում էր 2-3 կարգով։ Այս առումով օտարածին ԴՆԹ-ի հարուցած գենային մուտացիաներն էապես տարբերվում են այլ մուտածին գործոնների առաջացրած ազդեցությունից։ Համեմատաբար վերջերս հաստատվեց, որ մեծ թվով հայտնի մուտացիաների պատճառ են վիրուսները, հատկապես բակտերիաֆագերը։ Բազմանալով տիրոջ բջիջներում, վիրուսային մասնիկներն իրենց ԴՆԹ-ի կառուցվածքի մեջ են ներառում տիրոջ գեները, իսկ հաջորդ բջջի վարակման դեպքոմ՝ նրա մեջ ներմուծում օտարածին գեներ։Մուտածին գործոների թվին են պատկանում տարբեր ֆիզիկական և քիմիական գործոններ՝ ջերմաստիճանը,գազային ռեժիմը,խոնավությունը,ռենտգեյան և այլ իոնացնող ճառագայթներ:Իսկ քիմիական գործոններ են իպրիտը,կոֆեինը,սննդային կոնսերվանտները,ծխախոտի որոշ բաղադրամասերը և այլն:Նաև չափազանց կարևոր է օրգանիզմների՝ արտաքին միջավայրի մշտապես փոփոխվող պայմաներին հարմարվելու,գոյատևման և, հետևաբար, տեսակի պահպանման առումով։