Կենդրանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կենդրանց
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԳավաշի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Կենդրանց (Գինդրանց), գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Գավաշի գավառակում, Վանա լճից հարավ։ Գտնվում է համանուն դաշտում, հյուսիսից շրջապատված է լեռներով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդրանց գյուղը 1909 թվականին ուներ 35 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կար եկեղեցի և Ս. Պողոս անունով կիսականգուն վանք։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 366, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 366