Կարտոֆիլով աղցան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարտոֆիլով աղցան
Եվրոպական խոհանոց
Տեսակկարտոֆիլով ուտեստ
Ենթատեսակաղցան
Առաջացման երկիր Գերմանիա
Բաղադրամասեր
Հիմնականկարտոֆիլ, բեկոն, սոխ, մարինացված վարունգ
 Potato salads Վիքիպահեստում

Կարտոֆիլով աղցան, եվրոպական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից, որը առավել սիրված է չեխական, գերմանական և ավստրիական ժողովուրդների կողմից։ Տարածված է ողջ Եվրոպայով մեկ, ինչպես նաև Եվրոպայի գաղութներում[1][2]։ Օգտագործվում է եփած կարտոֆիլ, որին ավելացվում է տապակած բեկոն, թթու վարունգ և սոխ։ Համեմվում է մայոնեզով, երբեմն նաև յոգուրտով։ Ամերիկյան կարտոֆիլով աղցանի բաղադրատոմսերը 19-րդ դարում բերվել են Ամերիկա Գերմանիայից և եվրոպական այլ երկրներից գաղթածների կողմից[1][2] :

Գոյություն ունի կարտոֆիլով աղցանի շատ տարբեր բաղադրատոմսեր, որոնց պատրաստման ժամանակ օգտագործվում է ոչ փխրուն տեսակի կարտոֆիլ, որպեսզի խառնելու ժամանակ կարտոֆիլի կտորները չփշրվեն և պահպանեն իրենց տեսքը։ Երբեմն կարտոֆիլը եփում են նախօրոք, որպեսզի սառչի և ամրություն ստանա։ Աղցան պատրաստելու համար օգտագործում են ինչպես կեղևը մաքրած նոր եփած կարտոֆիլը, այնպես էլ կեղևով եփածը։

Կարտոֆիլով աղցանը հայտնի է նաև որպես գարնիր և մատուցվում է մի շարք ուտեստների հետ։ Հաճախ է մատուցվում կոտլետների, նրբերշիկի, ինչպես նաև տապակած ձկան հետ[3] ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «» Potato Salad: History». www.guampedia.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.,
  2. 2,0 2,1 Olver, Lynne. «The Food Timeline: history notes--salad». The Food Timeline. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին.
  3. «American Potato Salad Recipe». kraftrecipes.com. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.