Կարո Հովհաննիսյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարո Հովհաննիսյան
Ծնվել է1908
ԾննդավայրԱրևմտյան Հայաստան
Մահացել էանհայտ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Բեռլինի գրավման համար» մեդալ և «Վարշավայի ազատագրման համար» մեդալ

Կարո Մուրադի Հովհաննիսյան (1908, Արևմտյան Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարո Հովհաննիսյանը ծնվել է 1908 թվականին, Արևմտյան Հայաստանի Սիփան գյուղում, գյուղացու ընտանիքում։ Առաջին համաշխաևհային պատերազմի տարիներին գաղթել է Արևելյան Հայաստան և բնակվել Աշտարակում։ 1923 թվականին մոր մահից հետո Կարոն տեղափոխվել է Երևանի մանկատուն։ 1924 թվականից Կարոն դուրս է եկել մանկատնից և Երևանի կաշվի գործարանում աշխատել է բանվոր։ Մինչև 1932 թվականը աշխատել է այդ գործարանում, միաժամանակ սովորել բանֆակում։ 1932-1933 թվականներին Հովհաննիսյանը ուսուցիչ է աշխատել Երևանի քիմիական տեխնիկումում։ Հետագայում ավարտել է Երևանի Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1938-1939 թվականներին աշխատել է Վեդու շրջանի Արարատ գյուղում, դասավանդել է ֆիզիկա և մաթեմատիկա[1]։

1941 թվականի հունիսի 25-ին Կարոն զորակոչվել է կարմիր բանակ և պատերազմի ամբողջ ժամանակաշրջանում եղել է գործող բանակում։ Վիրավորվել է, բայց մարտական շարք է վերադարձել։ Գերագույն գլխավոր հրամանատարությունից ստացել է շնորհակալագրեր, պարգևատրվել է «Արիության համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» և ուրիշ մեդալներով[1]։

1945 թվականի նոյեմբերին Հովհաննիսյանը զորացրվել է և աշխատանքի անցել Արարատի շրջանի Չիմանքենդի (այժմ՝Ուրցաձոր) գյուղի դպրոցում։ 1946-1950 թվականներին եղել է նույն շրջանի Սովետաշենի, Ավշարի միջնակարգ դպրոցներում տնօրեն, ուսուցիչ։ Աշխատել է նաև Արարատ քաղաքի № 1 միջնակարգ դպրոցում, որպես ֆիզիկայի ուսուցիչ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արիության համար» մեդալ
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]