Կարոլինա Ջինինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարոլինա Ջինինգ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6, 1978(1978-10-06)[1][2][3] (45 տարեկան)
ԾննդավայրHelsingborgs Maria church parish, Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[3]
Քաղաքացիություն Շվեդիա[4]
Մասնագիտությունմոդել, լրագրող, ինքնակենսագիր, հեռուստահաղորդավարուհի և բլոգեր
Ծնողներմայր՝ Agneta Gynning?
Կայքgynning.net
 Carolina Gynning Վիքիպահեստում

Կարոլինա Ջինինգ Նիլսոն (շվեդերեն՝ Carolina Gynning Nilsson, հոկտեմբերի 6, 1978(1978-10-06)[1][2][3], Helsingborgs Maria church parish, Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[3]), ազգությամբ շվեդ ֆոտոմոդել[5], դերասանուհի, երգչուհի, ժուռնալիստուհի, մարզական մեկնաբան, հեռուստահաղորդավարուհի, գրող, նկարչուհի։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես American Idol հեռուստաշոուի շվեդական տարբերակին իր մասնակցության շնորհիվ։ Համարվում է ժամանակակից Շվեդիայի ամենահամբավավոր անհատականություններից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինինգը ծնվել է Մալմյոյում, բայց մեծացել, հասակ է առել Ֆալստերբոյում։ Մանուկ հասակում չափազանց ամաչկոտ է եղել, բայց տարիների հետ փոխվել է, դարձել իսկական «վայրի աղջիկ»։ Հաճախել է Spyken դպրոցը, որտեղ խորացված կերպով սովորել է արվեստ և առաջին փորձերն է կատարել որպես ֆոտոմոդել։ Արվեստի նկատմամբ սեր նրան ներարկել է մայրը՝ Ագնետա Ջինինգը, որը նկարչուհի էր։ 2005 թվականին Ջինինգը հրատարակել է Ego GirlԱղջկական Ես-ը») գիրքը, որտեղ նկարագրել է, թե ինչպես է ինքը՝ ընդամենը 17-ամյա մի պարմանուհի, սկսել ֆոտոմոդելի իր կարիերան՝ գլամուրի փայլի ու շքեղության և թմրամիջոցների միջավայրում։ 2008 թվականին ռեպորտաժներից մեկի ժամանակ նա ազդարարել է, որ պատրաստվում է գրել այդ գրքի շարունակությունը՝ Ego WomanԿանացի Ես-ը») խորագրով[6]։

2007 թվականի հունվարին Ջինինգը հայտարարել է, որ արդեն հոգնել է իր ստինքների իմպլանտներից ու որոշել է առցանց առևտրային eBay համակարգի միջոցով վաճառքի հանել դրանք և ստացած գումարը ծախսել բարեգործական նպատակներով[7]։ Այդ նույն տարվա փետրվարի 16-ին, վերադառնալով Förkväll հեռուստաշոուն վարողի իր աշխատանքին, նա ցուցադրել է ստինքներից հանած իմպլանտները և հայտնել, որ որոշել է դրանց, որպես անցյալի խորհրդանիշերի, խորհրդանշական ձևով «թաղել» պլեքսիգլասից պատրաստված արկղիկում և միայն որոշ ժամանակ անցնելուց հետո հանել աճուրդի[8]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Նշումներ
2005 Ego girl
2007 Privat: mejlkorrespondens Ալեքս Շուլմանի հեղինակակցությամբ
2009 Ego Women Ego Girl-ի շարունակությունը

Հեռուստաֆիլմեր, հեռուստաշոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Դերը
2006 Studio F1 Ժուռնալիստ
2006 Förkväll
2007 Idol 2007 Հաղորդավարուհի (Կարինա Բերգի հետ համատեղ)
2008 I huvudet på Gynning
2008 Hitmakers (հիթեր ստեղծողներ)
2008 Stars on Ice («Աստղերը սառույցի վրա»)
2009 I Survived a Japanese Game Show

Մասնակցություն հեռուստածրագրերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինինգը Մոնակոյում, TV 3-ի համար ռեպորտաժ վարելիս, նախքան իմպլանտների հեռացումը
Կարինա Բերգի հետ
Տարին Խորագիրը Նշումներ
2004 Big Brother Մասնակից
2005 Fångarna på fortet Մասնակից
2006 Let's Dance (TV-program) Մասնակից
2006 45 Minuter Հյուր
2006 Studio Virtanen Հյուր
2007 Klick Հյուր
2007 Roomservice (TV-program) Հյուր
2007 Fråga Olle Հյուր
2008 Vakna med The Voice Մշտական հյուր
2008 Lilla Al-Fadji & Co Հյուր
2008 Robins Հյուր
2008 Videokväll hos Luuk Հյուր
2008 Efter tio Հյուր
2008 Kobra (TV-program) Հյուր
2008 Idol 2008
2009 Nyhetsmorgon
2009 Årets tv-tittare
2009 Grammisgalan
2009 Hjälp! (TV-série)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը
- "I Will Never Give It Up"
2008 "Allt jag tar på blir till guld"

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2004 Happily Ever After Zoe

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  4. LIBRIS — 2012.
  5. http://www.tidningsarkivet.se/cafe/ |título=Título ainda não informado (favor adicionar) |obra= |data= |acessodata=}}
  6. http://www.stureplan.se/frame.php?main=http://blogg.stureplan.se/gynning |título=Título ainda não informado (favor adicionar) |obra= |data= |acessodata=}}
  7. http://www.thelocal.se/6032/ |título=Big Brother star's implants to go under the hammer |obra= |data= |acessodata=}}
  8. http://deliverye.aftonbladet.se/vss/noje/story/0,2789,997128,00.html%7C(չաշխատող հղում) titulo=The breasts are out - now they're being sold| publicado=Aftonbladet| data=2007-02-10| língua=sv}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինա Ջինինգ» հոդվածին։