Կարոլա Լորենցինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարոլա Լորենցինի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1899(1899-08-15)
ԾննդավայրAlejandro Korn, Buenos Aires, San Vicente Partido, Բուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էնոյեմբերի 23, 1941(1941-11-23) (42 տարեկան)
Մահվան վայրMorón, Բուենոս Այրես, Արգենտինա
ԳերեզմանSan Vicente
ՔաղաքացիությունԱրգենտինա
Մասնագիտությունօդաչու
 Carola Lorenzini Վիքիպահեստում

Կարոլինա (Կարոլա) Ելենա Լորենցինի (իսպ.՝ Carola Lorenzini, օգոստոսի 15, 1899(1899-08-15), Alejandro Korn, Buenos Aires, San Vicente Partido, Բուենոս Այրես, Արգենտինա - նոյեմբերի 23, 1941(1941-11-23), Morón, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի առաջին օդաչուներից[1]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենցին ծնվել է Բուենոս Այրեսում, Արգենտինայում, ընտանիքի ութ զավակներից յոթերորդն է[1]։ Հեռախոսային ընկերությունում աշխատել է որպես մեքենագրուհի։ Մասնակցել է թիավարման, տեգահարման, ատլետիկայի և հոկեյի տարբեր մրցումների։ 1933 թվականին նա սկսել է ինքնաթիռով թռչել սովորել Մորոնի ավիաակումբում։ Դասերը թանկ արժեին, և նա ծախսում է իր բոլոր խնայողությունները` վաճառելով նաև իր հեծանիվն ու հանրագիտարանը։ 1935 թվականին նա ստացել է օդաչուի իր վկայականը։ Նույն տարում նա Հարավային Ամերիկայի ռեկորդ է սահմանել` ջրի մեջ ցատկելով 5.700 մետրից[2]։ Նա նաև մասնակցել ու հաղթել է մի քանի մրցաշարեր` մեծ հետաքրրքություն ցուցաբերելով օդաչուական բարձրագույն վարպետության հանդեպ[1]։ Հայտնի է դարձել օղակների նետման իր ցուցադրություններով[2][3]։ 1938-1940 թվականներին Լորենցինին ներգրավված էր հետազոտական առաքելության մեջ, որի ընթացքում թռիչքներ էին կատարվում Արգենտինայի 14 շրջաններ` օդային քարտեզներ ու թռիչքներ նախագծելու համար։ Նա թռել է յուրաքանչյուր քաղաք ու երկիր` ծանոթագրելով իր ճամփորդությունների քարտեզները[2]։ Արդյունքում նա ամբողջ երկրում հայտնի է դարձել։ 1939 թվականին Vosotras ամսագիրը Լորենցիին անվանել է Արգենտինայի տարվա ութ կանանցից մեկը, նրա նկարը հայտնվել է El Gráfico ամսագրի շապիկին[2]։ 1941 թվականի նոյեմբերի 23-ին Լորենցինին կորցրել է իր ինքնաթիռի կառավարումը և վթարի է ենթարկվել։ Նա անմիջապես մահացել է։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Մորոնում, օդային բարձր վարպետության ցուցադրությունների ժամանակ, որին այցելել էին ուրուգվայցի մի խումբ օդաչուներ[1]։ Ավելի ուշ հաղորդվել է, որ Լորենցին ծանոթ չէր այն ինքնաթիռին, որով թռչում էր և չափազանց բարկացած էր ցուցահանդեսի կազմակերպչական խնդիրների պատճառով[2]։ 2001 թվականին Արգենտինայի փոստը դրոշմանիշ է մարել նրա անունով և նկարով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 buscabiografias. «Biografía de Carola Lorenzini». www.buscabiografias.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «CIATA - Centro de Instrucción de Aeronavegantes y Técnicos Aeronáuticos». 2009 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  3. «Página/12 :: radar». www.pagina12.com.ar. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «Famous women on stamps and covers - Stamp Community Forum - Page 9». Stamp Community Family Stamp Collecting Forum. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլա Լորենցինի» հոդվածին։