Կարլ Լավալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Լավալ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1845(1845-05-09)[1][2][3][…]
ԾննդավայրOrsa församling, Շվեդիա[4][1][5][…]
Մահացել էփետրվարի 2, 1913(1913-02-02)[1][3][6][…] (67 տարեկան)
Մահվան վայրՕսկար, Շվեդիա[1][3][7]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[8][9]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան[7][10] և Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ (1866)[7][10]
Մասնագիտությունգյուտարար, գիտնական, քաղաքական գործիչ, գործարար և ճարտարագետ-մեխանիկ
ԱմուսինIsabel Amalia Grundahl?[1][7]
Զբաղեցրած պաշտոններԱռաջին պալատի անդամ և Երկրորդ պալատի անդամ
ԿուսակցությունՆոր ագրարային կուսակցություն[7]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Gustaf de Laval Վիքիպահեստում

Կարլ Գուստավ Պատրիկ դե Լավալ, (շվեդ.՝ Karl Gustaf Patrik de Laval, մայիսի 9, 1845(1845-05-09)[1][2][3][…], Orsa församling, Շվեդիա[4][1][5][…] - փետրվարի 2, 1913(1913-02-02)[1][3][6][…], Օսկար, Շվեդիա[1][3][7]), շվեդ ինժեներ և գյուտարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Լավալը ծնվել է Շվեդիայի Օրսա քաղաքում։ 1866 թվականին ավարտել է Ստոկհոլմի տեխնոլոգիական ինստիտուտը (այժմ` Տեխնոլոգիական արքայական ինստիտուտ), 1872 թվականին ավարտել է Ուփսալայի համալսարանը։

1890 թվականին նա հայտնագործել է ծայրափողակը, որը ծառայել է տուրբինին գոլորշի փոխանցելու համար և արդյունքում ստացել Լավալի անունը. այն մինչև օրս օգտագործվում է նույն նշանակությամբ։ 20-րդ դարում Կարլ Լավալի ստեղծած շոգետուրբինը գործածվել է նաև ռեակտիվ շարժիչներում ռեակտիվ հոսք ստեղծելու համար։

Կարլ Լավալին է պատկանում նաև տարբեր խտության հեղուկներից կազմված խառնուրդների բաժանման համար օգտագործվող ցենտրիֆուգի գյուտը։ Այս գյուտը նա օգտագործել է որպես կաթի զտիչ։ 1894 թվականին նա արտոնագրել է կաթի զտիչ մեքենան, որի փաստացի օգտագործված առաջին նմուշը թողարկվել է իր մահից հետո, 1883 թվականին, Կարլ Լավալի և Օսկար Լամմի կողմից ստեղծված Alfa Laval ընկերության կողմից։

Կարլ Լավալն իր կյանքի ընթացքում արտոնագրել է 93 գյուտ։

Ընտրվել է Ռիկսդագի անդամ։

Նա տնտեսական թեմաներով հոդվածներ է հրապարակել «Svenska Dagbladet» թերթում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Լավալ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 492