Կարլ Դրեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Դրեզ
գերմ.՝ Karl Drais
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29, 1785(1785-04-29)[1][2][3][…]
ԾննդավայրԿարլսրուե, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Մահացել էդեկտեմբերի 10, 1851(1851-12-10)[1][2][5] (66 տարեկան)
Մահվան վայրԿարլսրուե, Գերմանական միություն[4]
ԳերեզմանHauptfriedhof Karlsruhe և Alter Friedhof
ՔաղաքացիությունԲադենի Մեծ Դքսություն
ԿրթությունՀայդելբերգի համալսարան
Մասնագիտությունգյուտարար, forester և դիզայներ
Ծնողներհայր՝ Karl Wilhelm Ludwig Friedrich Drais von Sauerbronn?
 Karl Drais Վիքիպահեստում

Բարոն Կարլ Դրեզ (գերմ.՝ Karl Drais, ամբողջական անունը՝ Կարլ Վիլհելմ Լյուդվիգ Ֆրիդրիխ ֆոն Դրեզ ֆոն Զաուերբրոն, գերմ.՝ Karl Wilhelm Ludwig Friedrich von Drais von Sauerbronn, ապրիլի 29, 1785(1785-04-29)[1][2][3][…], Կարլսրուե, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - դեկտեմբերի 10, 1851(1851-12-10)[1][2][5], Կարլսրուե, Գերմանական միություն[4]), գերմանացի գյուտարար։ Նրան են պատկանում հեծանիվի[6][7][8], գրամեքենայի[6], մսաղացի[9] գյուտերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրեզի հեծնիվը, Մանհայմ:

Կարլ Դրեզը ծնվել է 1785 թվականի ապրիլի 29-ին Բադենի մեծ դքսության մայրաքաղաք Կարլսրուեում։ Նրա ծնողները՝ բարոն Կարլ Վիլհելմ Ֆրիդրիխ Լյուդվիգ Դրեզը և բարոնուհի Քրիստինա Մարգարիտա դե Կալենտալալը՝ մեծ կարողություն չունեին, չնայած որ հայրը դատարանի խորհրդական էր։ Նրա կնքահայրը` Բադենի մեծ դուքս Կարլ Ֆրիդրիխն էր։

Երիտասարդ Կարլը ուսումը սկսել է հայրենի քաղաքում, այնուհետև շարունակել՝ Պֆորցհայմի ջրային և անտառային կառավարման մասնավոր դպրոցում։ 1803-1805 թվականներին Հեյդելբերգի համալսարանում ուսումնասիրել է մաթեմատիկա, ֆիզիկա և ճարտարապետություն։ Ուսումնառությունից հետո նա աշխատանքի է անցել Բադենի մեծ դքսության ջրային և անտառային ընկերությունում։ 1811 թվականին մեկնել է Մանհայմ՝ ծնողների մոտ, որտեղ հայրն արդարադատության բարձրագույն դատարանի նախագահ էր նշանակվել։ Հենց այս ժամանակաշրջանից էլ սկսել է զբաղվել գյուտարարությամբ։ 1813-1814 թվականներին կոնգրեսին է ներկայացրել իր ստեղծած երկու մեքենաներից մեկը։ Այն ուներ չորս անիվ և աշխատում էր մարդու կողմից ուժ կիրառելու շնորհիվ։

Դրեզի գերեզմանը

1817 թվականի հունիսի 12-ին Կարլ Դրեզը, 33 տարեկանում, իր ստեղծած «քայլող մեքենայով» Մանհայմից մեկնեց Շվեցինգեն` 14,4 կիլոմետրն անցնելով մեկ ժամից քիչ ավել ժամանակահատվածում։ Այն ուներ երկու անիվ և նստատեղ։ Առջևի անիվն ապահովում էր շարժման ուղղությունը։ Այս գյուտը ֆինանսական մեծ հաջողություն չբերեց։ Բադենի Մեծ Դուքս Կարլ Ֆրիդրիխի աջակցությաբ, այս գյուտի համար Դրեզը ստացավ մեխանիկայի պրոֆեսորի կոչում, 10 տարվա անդորրագիր և կենսաթոշակ։

Կարլ Դրեզի վերջին տարիներն այնքան էլ նպաստավոր չէին ֆինանսական տեսակետից։ 1849 թվականի հեղափոխության պատճառով զրկվել էր կենսաթոշակից։ Կարլ Դրեզը մահացել է 1851 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Կարլսրուեում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Audrey Malgras-Serra, Karl Drais - la nouvelle biographie, Goethe-Institut Mannheim-Heidelberg, 2006, 3 p. lire [archive] (consulté le
  • Keizo Kobayashi, Histoire du vélocipède de Drais à Michaux 1817-1870: Mythes et réalités, Tokyo, Bicycle culture center, 1993
  • Hans-Erhard Lessing, Automobilität - Karl Drais und die unglaublichen Anfänge, Maxime-Verlag, Leipzig 2003 [1] [archive]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Դրեզ» հոդվածին։