Կարիբյան ծովի ծովահենները (ֆիլմաշար)
| «Կարիբյան ծովի ծովահենները» (ֆիլմաշար) «Pirates of the Caribbean» film series |
|
| Երկիր | |
|---|---|
| Թվական | 2003 - 2011 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Գոռ Վերբինսկի (1—3), Ռոբ Մարշալ (4) |
| Պրոդյուսեր | Ջերրի Բրուքհայմեր |
| Սցենարիստ(ներ) | Թերրի Ռոսսիո, Թեդ Էլիոտ |
| Դերակատարներ | Ջոնի Դեփ Ջեֆրի Ռաշ Քեվին Մակնելլի Օրլանդո Բլում (1—3) Քիրա Նայթլի (1—3) Իեն Մաքշեյն (4) Պենելոպե Քրուզ (4) |
| Երաժշտություն | Հանս Ցիմմեր Կլաուս Բադելթ(1) |
| Ընկերություն | Walt Disney Pictures |
| Տևողություն | 121 րոպե |
| Բյուջե | 4 ֆիլմերը` $815,000,000—$915,000,000 |
| Շահույթ | 4 ֆիլմերը` $3,721,006,165 |
| Տեղայնացնող | 600 րոպե (1—4) |
| Կայք | Պաշտոնական կայք |
«Կարիբյան ծովի ծովահենները» (անգլ.՝ Pirates of the Caribbean) — արկածային ֆիլմաշար է, որի ռեժիսորներն են Գոռ Վերբինսկին (1-3) և Ռոբ Մարշալը (4): Բոլոր մասերի սցենարի հեղինակներն են` Թերի Ռոսսիոն և Թեդ Էլիոտը, իսկ պրոդյուսերը` Ջերրի Բրուքհայմերը: Walt Disney Pictures ընկերությունը սկսել է նկարահանվել ֆիլմը Դիսնեյլենդ զբոսայգիներում նույանուն խաղահրապարակներ բացելուց հետո: Գլխավոր` Ջեք Ճնճղուկի դերում հանդես է գալիս Ջոնի Դեփը:
Առաջին ֆիլմի վերնագիրն է «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը», որի պրեմիերան կայացավ 2003 թվականին: Ֆիլմը ունեցավ մեծ հաջողություն, որի հետևանքով Walt Disney Pictures կինոընկերությունը որոշում կայացրեց շարունակել նկարահանումները:[1] Երկրորդ մասի նկարահանումները ավարտվեցին 2006 թ. մարտի 1-ին: Ֆիլմը ստացավ «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը» վերնագիրը, և ամբողջ աշխարհում հավաքեց ավելի քան 1 միլիարդ դոլարի շահույթ բերեց:[2] Այդ ցուցանիշով ֆիլմը 2006 թ. ամենաշահույթաբեր ֆիլերի ցանկում զբաղեցրերց երրորդ տեղը: Երրորդ ֆիլմի` «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին» նկարահանումները ավարտվեցին 2007 թ. հունվարի 10-ին, որի շահույթը կրկնապատկեց նախկին ֆիլմի եկամուտը, հավաքելով արդեն 2 միլիարդ դոլար:[3] 2008 թվականին Ջոնի Դեփը երկարացրեց ֆիլմաշարում նկարահանումները շարունակելու համար պայմանագիրը: ֆիլմի համար: 2010 թ. հունիսի 15-ին Հավայան կղզիներում սկսվեցին չորրորդ` «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին» ֆիլմի նկարահանումները, և ավարտվեցին նույն թվականի նոյեմբերի 19-ին:[4][5] Ֆիլմի պրեմիերան կայացավ 2011 թվականի մայիսի 20-ին: Նաև հաստատվեց ևս երկու ֆիլմ նկարահանելու որոշումը:[6].
Ֆիլմեր [խմբագրել]
- 2003 - Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը
- 2006 - Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը
- 2007 - Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին
- 2011 - Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Los Angeles: The Voyage Begins
- ↑ Chapter 7 - Return to The Bahamas
- ↑ . Production Notes. http://numberonestars.com/pirates3/production17.htm.
- ↑ «Not even Bruckheimer movies can escape budget cuts». Los Angeles Times. http://articles.latimes.com/2010/may/03/business/la-fi-ct-bruckheimer-20100427.
- ↑ JERRY BRUCKHEIMER: Officially wrapped PIRATES
- ↑ «Disney will set sail for 'Pirates of the Caribbean' 5 & 6 back-to-back». http://www.hitfix.com/blogs/motion-captured/posts/exclusive-disney-will-set-sail-for-pirates-of-the-caribbean-5-6-back-to-back.