Կարապետ Յազմաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Յազմաճյան
Ծնվել է1868[1]
ԾննդավայրՍկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1929[1]
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա և  Օսմանյան կայսրություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
 Garabet Yazmacıyan Վիքիպահեստում

Կարապետ Յազմանչյան (1868[1], Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1929[1], Ստամբուլ, Թուրքիա), օսմանահայ նկարիչ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Քադըքյոյի Սուրբ Թագավոր եկեղեցում մահացածների գրանցման ցուցակի՝ Յազմաճյանը ծնվել է Ուսքյուդարում, և կնոջ անունը Տերունի էր[2]։ Յազմաճյանը ինտրովերտ մարդ էր և հմուտ ջութակահար[2]։ Նրա առաջին կինը՝ Նուբար փաշայի ազգականը, իրենից քսան տարով մեծ էր և մահացավ նրանց ամուսնությունից չորս տարի անց։ Այնուհետև Յազմաճյանի տունն այրվել է, և մի քանի նկարից բացի, ոչինչ չի փրկվել։ Փրկված նկարները ընկերոջ խանութ տանելիս գողերը հարձակվել և ծեծի են ենթարկել նրան, իսկ նկարները գողացել են[2]։ Դրանից հետո որոշ ժամանակ Յազմաճյանը շոկի պատճառով չէր կարողանում խոսել[2]։ Նա որոշ ժամանակ ապրել է այդ ընկերոջ խանութում՝ Քադըքոյում, մինչև որ սիրահարվել է Սրբուհի անունով մի այրի կնոջ, որի աղջիկը Իտալիայում լատիներեն էր սովորում։ Ի վերջո, Սրբուհին և Կարապետն ամուսնանում են և Սիրպուհի դստեր՝ Ալիսի՝ Իտալիայից վերադառնալուց հետո ընտանիքը տեղափոխվում է Ջևիզլի, սակայն ութ ամիս անց Կարապետ Յազամաճյանը մահանում է սրտի կաթվածից[2]։

Նկարչական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յազմաճյանը օգտագործել է գունային հարմոնիաներ և պատկերել է այնպիսի թեմաներ, որոնք շատ մոտ նման են Մկրտիչ Ճիվանյանի (1848–1906) ստեղծագործությունների թեմաներին։ Յազմաճյանի վրձնահարվածները, սակայն, ավելի ազատ են և անփույթ[3]։ Ինչպես Ճիվանյանը, Յազմաճյանը ևս ստիպված էր շատ նկարներ նկարել, որպեսզի ապահովեր իր ապրուստը։ Նա նկարներ է նկարել նաև տեղի հայկական եկեղեցիների համար։ Այդ նկարներն ավելի մշակված են, ուշադիր և զտված[3]։

Նրա աշխատանքներից է խանութի երկկողմանի ցուցանակը, որը նա նկարել է սեփական բիզնեսի համար։ Կողմերից մեկին նկարիչը պատկերել է ինքն իրեն, իսկ հակառակ կողմում՝ նատյուրմորտ։ Այս հնարքով նա փորձում էր իր պոտենցիալ հաճախորդներին տեղեկացնել, որ նա պատրաստ է ստանալ և՛ դիմանկարի պատվերներ, և՛ նատյուրմորտների[3]։ Խանութի այս ցուցանակը նաև ապացույց է, որ Յազմաճյանը եղել է նաև հմուտ առևտրական։ Այս փաստը նաև հուշում է, որ այդ ժամանակաշրջանում նկարները դիտվում էին որպես առարկաներ[3]։ Դրանք պատվիրվել և դիտվել են որպես ապրանքներ, հատկապես ոչ մահմեդական փոքրամասնությունների շրջանում[3]։

Յազմաճյանի առավել հետաքրքիր գործերից է «Գայթակղիչ կինը՝ բերանում թույն» նկարը։ Այս նկարում պատկերված է մերկ տղամարդ, որի շուրջ փաթաթված է կիսաօձ-կիսամարդ Բազիլիսկը, որն ունի երկար ճանկեր։ Բազիլիսկը կարծես Աստծուն է նայում՝ զայրացած, որ չկարողացավ կատարել իր ցանկությունները։ Քննարկման ենթակա է, թե ինչու է տղամարդը իր ձեռքում պահում կարմիր գավաթը և ինչ նշանակություն և խորհուրդ ունի այն։ Յազմաճյանն այս նկարում առաջարկել է հետաքրքիր գունային լուծումներ․ տղամարդուն պատկերել է բաց գույնի մաշկով, և, ի հակադրություն դրա, օձին պատկերել է կապույտ երանգով[3]։

Կարապեը Յազմաճյանը ստորագրել է գրեթե բոլոր աշխատանքները՝ օգտագործելով իր անվան սկզբնատառը և ազգանունը՝ «Կ․ Եազմաճեան» կամ «G. Yazmadjian»

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artnet — 1998.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Kürkman, Garo (2004). Armenian painters in the Ottoman empire: 1600-1923. Istanbul: Matusalem publ. էջ 846. ISBN 9789759201531.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Çıracıyan ve Yazmacıyan'ın İstanbul'u...» (Turkish). Sanal Muze (Museum). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)