Կարապետ Միասերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Միասերյան
Ծնվել է1851
ԾննդավայրՆիկոմեդիա, Յալովայի մարզ, Թուրքիա
Մահացել է1908
Մահվան վայրԿովկաս
Մասնագիտությունբժիշկ

Միասերյան Կարապետ Գրիգորի (1851, Նիկոմեդիա, Յալովայի մարզ, Թուրքիա - 1908, Կովկաս), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Գրիգոր Միասերյանը (1851-1908) սկզբում եղել է գյուղի սափրիչը։ Ինչպես հայտնի է, բժշկի բացակայության ժամանակ սափրիչները կատարել են ատամնաբույժի և բժշկի դերերը։ Մի առիթով, դիպլոմավոր բժիշկ Կարապետ Իսպենջյանը գնացել է Կե­սա­րի­այի մոտակա Էֆքերե ավանը և ծանոթացել Գրիգորի հետ։ Տեսնելով նրա հմտություններն ու բժշկության նկատմամբ սերը, առաջարկել է թողնել սափրիչությունը և իր օգնականը դառնալ։ Այդ օրվանից Գրիգորը բժշկի հետ հիվանդների է այցելել, բուժումներ կատարել, գործնական բժշկության մեջ հմտացել։ Ահա այդպես, չունենալով բժշկական կրթություն, բնական ձիրքի և ուշիմության շնորհիվ Գրիգորը դարձել է Էֆքերեի և հարակից 10-15 գյուղերի բժիշկը ու ավելի քան 25 տարի մեծ համբավ վայելել բնակչության շրջանում։ Դեղագործները սիրով են պատրաստել նրա անընթեռնելի հայերենով գրված դեղատոմսերի դեղերը։ Գրիգորը շուրջ 20 տարի եղել է նաև սուրբ Կարապետ բարձրագույն վարժարանի բժիշկը։ Որդին՝ Կարապետը ծնվել է 1876 թվականին, Ան­կա­րայի նահանգի Կեսարիայի գավառի Էֆքերե ավանում։ 1904 թվականին ավարտել է Բեյ­րու­թի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1904-1915 թվականներին բժիշկ է աշխատել։ 1915 թվականին տարագրվել է կամ զորակոչվել օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ 1916 թվականին, Կով­կա­սի ռազմաճակատում սպանվել է թուրքերի ձեռքով՝ 40 տարեկանում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալպոյաճեան Ա, Պատմություն հայ Կեսարիոյ, Ա, Գահիրէ, 1937։
  • Ալպոյաճեան Արշակ, Պատմությունն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
  • Շահբազյան Հասմիկ և Միրզոյան Անահիտ (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թվականներին), հ. 3, Անկարայի նահանգ, Երևան, 2006։