Կարագեորգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Պետրովիչ Կարագեորգի
(սերբ.՝ Ђорђе Петровић Карађорђе)
մարտ 1804 - սեպտեմբեր 1813
Հաջորդող Միլոս Օբռենովիչ
 
Մասնագիտություն՝ զորավար, վաճառական, Դիմադրության մարտիկ և հեղափոխական
Դավանանք Սերբ ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 3, 1762
Ծննդավայր Օսմանյան կայսրություն (այժմ Սերբիա)
Վախճանի օր հուլիսի 13, 1817
Վախճանի վայր Սերբիա
Թաղված Oplenac
Դինաստիա Կարագեորգիևիչ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Հայր Պետրոս Յովանովիչ
Մայր Մարիա Զիվկովիչ
Ամուսին Ելենա Յովանովիչ
Զավակներ Ալեքսանդր Կարագեորգիևիչ, Սիմա, Սավա, Սարա, Պոլեքսիա, Ստամենկա, Ալեքսա
 
Ինքնագիր
 
Պարգևներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան

Գեորգի Պետրովիչ (սերբ.՝ Ђорђе Петровић, նոյեմբերի 3 (14), 1768, Viševac, Sanjak of Smederevo, Օսմանյան կայսրություն - հուլիսի 14 (26), 1817[1], Radovanjski Lug, Sanjak of Smederevo, Օսմանյան կայսրություն), ավելի հայտնի Կարագեորգի (սերբ.՝ Карађорђе, Կարաջորջե) մականունով, թուրքական լծի դեմ ուղղված 1804-1813 թվականների սերբական առաջին ապստամբության ղեկավար։ Կարագեորգի մականունը («կարա» թուրքերեն նշանակում է «սև») ստացել է մասամբ իր սև արտաքինի, մասամբ՝ ահեղ համբավի պատճառով։ Համարվում է Կարագեորգիևիչների հարստության հիմնադիր։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարագեորգին ծնվել է աղքատ ընտանիքում, Սերբիայի Վիշևվաց գյուղում։ Հոր անունն էր Պետար Յովանովիչ, մոր անունը՝ Մարիցա Ժիվկովիչ։ Նրա հայրը շատ հաճախ է փոխել աշխատանքի վայրը։ Մանկության տարիներին նա ստիպված է եղել աշխատել մեծահարուստ թուրքերի և սերբերի մոտ։

Զինանշան
Կարագեորգի հուշարձանը Սուրբ Սավվա եկեղեցու մոտ

Սերբիայի առաջին ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1788-1790 թվականների ավստրո-թուրքական պատերազմի ժամանակ գլխավորել է սերբական կամավորական ջոկատը, որը կռվում էր ավստրիացիների կողմից։ 1804 թվականին ընտրվել է ապստամբության ղեկավար։ Հմուտ զորավար էր։ Մի շարք հաղթանակներ է տարել թուրքերի դեմ։ 1808 և 1811 թվականներին ճանաչվել է «սերբական գերագույն առաջնորդ» (ժառանգաբար)։ 1808 թվականին հիմնել է Կարագեորգիևիչների դինաստիան։ Ունեցել է ռուսական կողմնորոշում։ Ապստամբության պարտությունից հետո փախել է Ավստրիա։ 1814 թվականին անցել է Ռուսաստան։ 1817 թվականին գաղտնի վերադարձել է Սերբիա և դավադրաբար սպանվել մեկ այլ սերբ առաջնորդի՝ Միլոշ Օբրենովիչի հրամանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #119236710 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 292